Ավելացրեք Ձեր դրամական միջոցները՝ մրցունակ տոկոսադրույքով. ներդրեք Ձեր ազատ միջոցները և ստացեք երաշխավորված վերադարձ։
- Ժամկետային ավանդը ներդրվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով:
- Ժամկետային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարը չի փոփոխվում;
- Երբ ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, վճարվելիք տոկոսագումարը հաշվարկվում է Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով, պայմանով , որ այդ տոկոսները չեն կարող գերազանցել ժամկետային ավանդի տոկոսները: Այն դեպքում, երբ մինչև վաղաժամկետ լուծումը վճարված տոկոսների չափը գերազանցում է վաղաժամկետ լոծման դեպքում վճարման ենթակա տոկոսների չափը, ապա Բանկն իրավունք ունի գանձել տարբերությունը Հաճախորդի հաշիվներից կամ նվազեցնել Ժամկետային ավանդի գումարից:
- Երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չե պայմանագրով:
- Բանկային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրով սահմանված տոկոսների չափը չի կարող միակողմանի նվազեցվել բանկի կողմից:
- Ժամկետային ավանդաի ժամկետի ավարտին ավանդի գումարը մուտքագրվում է Հաճախորդի ընթացիկ կամ ցպահանջ ավանդային հաշվին՝ Հաճախորդի ընտրությամբ:
- Ժամկետային ավանդի դիմաց տոկոսները հաշվարկվում են հիմք ընդունելով 365 (երեք հարյուր վաթսուհինգ) օր օրացուցային տարին, վճարվում են ժամկետի վերջում: Հաշվարկված տոկոսագումարները մուտքագրվում են ավանդատուի ընթացիկ և/կամ ցպահանջ ավանդային հաշվին: ՀՀ դրամով ավանդի տոկոսները վճարում են ՀՀ դրամով, իսկ արտարժութային ավանդի դեպքում՝ Հաճախորդի ցանկությամբ ՀՀ դրամով կամ ավանդի արտարժույթով, անհրաժեշտության դեպքում կատարելով արտարժույթի փոխարկում ՀՀ դրամի՝ Բանկի կողմից սահմանած փոխարժեքով:
- Բանկի և Հաճախորդի միջև ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը:
- Տոկոսները հաշվարկվում են ավանդի ներդրման օրվանից մինչև ավանդի ժամկետի ավարտին նախորդող օրը, ընդ որում, հարկ է նշել, որ տոկոսագումարները չեն կապիտալացվում, եթե այլ բան նախատեսված չէ Բանկի և Հաճախորդի միջև կնքված գրավոր պայմանագրով:
- Տոկոսները վճարվում են կամ ավանդի ժամկետի ավարտին, կամ ամսական, եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան հաճախականությամբ՝ ըստ Հաճախորդի ցանկության:
ԱՐԺՈՒՅԹ | ԳՈՒՄԱՐ** | 1 ԱՄԻՍ*** | 3 ԱՄԻՍ*** | 6 ԱՄԻՍ*** | 12 ԱՄԻՍ*** | 18 ԱՄԻՍ*** | 24 ԱՄԻՍ*** |
---|---|---|---|---|---|---|---|
ՀՀ դրամ
|
1,000,000 -300,000,000*
|
6%
|
7.25%
|
9.25%
|
9.75%
|
9.75%
|
10․00%
|
ԱՄՆ դոլար
|
3,000 - 1,000,000*
|
1.25%
|
2%
|
3.25%
|
4.5%
|
4.5%
|
4.75%
|
Եվրո
|
2,000 - 500,000*
|
0.25%
|
0.5%
|
1.25%
|
1.75%
|
2%
|
2.75%
|
|
*Նշված սահմանաչափից ավել (ներառյալ բոլոր գործող ավանդների հանրագումարը) գումարների դեպքում տոկոսադրույքը պայմանագրային է:
**Ավանդի նվազագույն չափը ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդների համար արտերկրից բացելու դեպքում կազմում է 30,000 ԱՄՆ դոլար կամ համարժեքը այլ արժույթով:
***Տոկոսագումարները ամսական, եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան հաճախականությամբ վճարելու դեպքում անվանական տոկոսադրույքը կնվազի 0․25 տոկոսային կետով, բացառությամբ 18 կամ 24 ամսով ներգրավվող դրամային ավանդների, որոնց անվանական տոկոսադրույքը կնվազի 0․5 տոկոսային կետով։
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսադրույքները վերաներդնեիք ավանդի տեսքով : Տարեկան տոկոսային եկամտաբերությունը համընկնում է անվանական տոկոսադրույքի հետ:
Անվանում | Սակագին* |
---|---|
Հաշվից քաղվածքների տրամադրում
|
|
յուրաքանչյուր ամիս
|
անվճար
|
լրացուցիչ` մինչև 6 ամիս**
|
3,000
|
լրացուցիչ` 6 ամսից ավելի**
|
6,000
|
Հաշվի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում**
|
3,000
|
Ներքին լիազորագրի հաստատում**
|
5,000
|
Հրահանգներ տելեքսով, ֆաքսով կամ էլ-փոստով (տարեկան)
|
20,000
|
Աուդիտի նպատակով հաշվի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում**
|
10,000
|
Կանխիկ միջոցների մուտքագրում հաշիվներին՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար/Եվրո
|
0%
|
Կանխիկ 500 Եվրո թղթադրամի մուտքագրում ցանկացած հաշվին
|
1%
|
Կանխիկ միջոցների ելքագրում ընթացիկ հաշիվներից կանխիկ մուտքագրված միջոցների դիմաց (ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար/Եվրո)
|
0%
|
ԱՄՆ դոլար կանխիկացում հաշիվներից անկանխիկ մուտքագրման դիմաց
|
1.5%
|
Եվրո կանխիկացում հաշիվներից անկանխիկ մուտքագրման դիմաց
|
1.5%
|
ՀՀ դրամով կանխիկացում հաշվից անկանխիկ մուտքագրման դիմաց
|
0.2%
|
Բանկի կողմից գնանշվող արտարժույթով հնամաշ թղթադրամի փոխանակում
|
3%
|
Մինչև 2004թ․ թողարկված 5, 10, 20, 50 ԱՄՆ դոլար արժողությամբ և մինչև 2009թ․ թողարկված 100 ԱՄՆ դոլար արժողությամբ թղթադրամի մուտքագրում***
|
1%
|
Մինչև 2004թ․ թողարկված 5, 10, 20, 50 ԱՄՆ դոլար արժողությամբ և մինչև 2009թ․ թողարկված 100 ԱՄՆ դոլար արժողությամբ թղթադրամի կանխիկացում
|
0%
|
*Սակագները ներկայացված են ՀՀ դրամով
**Ներառյալ ԱԱՀ
***Նշված թղթադրամներով օրական ընդհանուր մինչև 1000 ԱՄՆ դոլարի ընդունումն իրականացվում է առանց միջնորդավճարի։
Նշում․ Մինչև 2016թ․ հունվարի 1-ը թողարկված անգլիական ֆունտ արժողությամբ թղթադրամներ Բանկի կողմից չեն ընդունվում։
Բանկային հաշվի և դրանում առկա միջոցների տիրապետման հաշվետիրոջ իրավունքների սահմանափակումը, ինչպես նաև առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող են իրականացվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացված որոշումների հիման վրա:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
«Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրումե:
Վարկի մասին տեղեկությունները ներկայացված են նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am ինտերնետային էջում, որը ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: