Ցանկանում եք գումար փոխանցել, այցելե՛ք Ձեզ սպասարկող մասնաճյուղ կամ իրականացրե՛ք այն ինքներդ՝ օնլայն:
Փոխանցումներն իրականացվում են Բանկում հաշվի առկայության դեպքում,
բացառությամբ`
- պետական բյուջե իրականացվող փոխանցումների,
- վարկային կոդով
փոխանցումների,
- կոմունալ վճարումների:
Խնդրում ենք ծանոթացեք Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ում (այսուհետ՝ Բանկ) հաշվի բացման և վարման պայմաններին, որոնք կարգավորում են բանկային հաշիվների բացման և վարման, վճարային քարտերի տրամադրման և վճարային քարտերով գործարքներ կատարելու, ավանդներ ներդնելու և Բանկի կողմից այլ ծառայություններ մատուցելու կապակցությամբ Բանկի և Հաճախորդի միջև ծագած հարաբերությունները և կկիրառվեն Բանկում բացված Ձեր բանկային հաշիվների, թողարկված վճարային քարտերի և ներդրված ավանդների նկատմամբ: Նշված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել Բանկ, տրամադրել Բանկի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ տեղեկություները և գրավոր ձևով հաստատել հաշվի բացման և վարման պայմանների ընդունումը: Հաճախորդի ցանկությամբ կտրամադվի հաշվի բացման և վարման պայմանների թղթային տարբերակը:
Ուշադրություն
Բանկն իրավունք ունի մերժել բանկային հաշվի բացումը և/կամ բանկի կողմից մատուցվող ցանկացած այլ ծառայության տրամադրումը՝ հաշվի առնելով տրամադրած տեղեկությունների բնույթը, բովանդակությունը, արժանահավատությունը և/կամ Բանկի կարծիքով այլ էական հանգամանքներ:
Ծառայություն * | Սակագին (ՀՀ դրամ) |
---|---|
Ներբանկային փոխանցումներ բանկային հաշիվներով
|
անվճար
|
Միջբանկային, բյուջե և վարկային կոդով փոխանցումներ բանկային հաշիվներով
|
|
ՀՀ դրամով մասնաճյուղերում**
|
400
|
ՀՀ դրամով՝ օնլայն բանկինգի միջոցով**
|
անվճար
|
Հաշվից փոխանցում այլ բանկի քարտին
|
0.4%
|
Միջազգային և տեղական փոխանցումներ ԱՄՆ դոլարով և եվրոյով ***/****
|
OUR
0.15%, նվզ. 5,000 առվ. 60,000
| SHA
0.15%, նվզ. 5,000 առվ. 40,000
| BEN
0.15%, նվզ. 5,000 առվ. 20,000
|
Այլ արժույթով
|
պայմանագրային
|
ՀՀ դրամով փոխանցման փոփոխություն կամ չեղարկում
|
2,000
|
ՀՀ այլ բանկերից ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերի փոխանցման դեպքում վարկի գումարի փոխանցում
|
5,000
|
Արտարժույթով փոխանցման փոփոխություն կամ չեղարկում կամ տեղեկության տրամադրում
|
20,000
|
Ստացված միջազգային փոխանցումների ետվերադարձ
|
5,000
|
Բիբլոս Բանկ ՍԱԼ կատարվող
|
SHA 5,000
|
SWIFT-ով փոխանցման պատճենի տրամադրում (թղթային/էլեկտրոնային)
|
1,000
|
Բյուջե և վարկային կոդով կատարվող փոխանցումներ ՀՀ դրամով՝ ոչ հաշվետեր հաճախորդների համար
|
500
|
Գույքահարկի վճարում
|
300
|
*Փոխանցումները փաստացի կատարվում են մինչև վճարման հանձնարարականը Բանկի կողմից ակցեպտավորելու գործառնական օրվա հաջորդ գործառնական օրվա վերջը:
**Փոխանցումներն իրականացվում են նույն օրը, եթե բանկ են ներկայացվել մինչև 15:00-ն՝ ՀՀ դրամի համար: Ավելի ուշ ներկայացված փոխանցումները կատարվում են հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:
***Ընդունվում են մինչև 15:30-ը՝ ՀՀ դրամով, և 16:30-ը՝ ԱՄՆ դոլարով և եվրոյով:
****ԱՄՆ դոլարով և եվրոյով փոխանցումներն իրականացվում են հաջորդ աշխատանքային օրով:
Նշում. 2024 թ. նոյեմբերի 23-ից չեն կարող իրականացվել ՌԴ ռուբլիով միջազգային փոխանցումներ՝ տեխնիկական խնդրով պայմանավորված։
Ծառայություններ* | Սակագին (ՀՀ դրամ) |
---|---|
Գազ
|
անվճար
|
Էլեկտրաէներգիա
|
անվճար
|
Viva Armenia բջջային հեռախոսակապ (ապառիկ ծառայությունների համար վճար)
|
անվճար
|
Team Telecom Armenia
|
անվճար
|
Ջուր
|
անվճար
|
|
|
*Կոմունալ վճարումներն իրականացվում են առանց հաշվի բացման, մասնաճյուղերում, սպառողի կամ երրորդ անձի կողմից՝ ներկայացնելով սպառողին նույնականացնելու համար անհրաժեշտ հետևյալ տվյալներ.
- Գազ և Էլեկտրաէներգիա - անուն ազգանուն, հասցե, հեռախոսահամար, հաշվիչի համար (նշված տվյալներից որևէ մեկի ներկայացմամբ)
- Viva Armenia - հեռախոսահամար, որի համար կատարվում է վճարումը
- Team Telecom Armenia - բջջային հեռախոսահամար (բջջային կապի դեպքում) և քաղաքային հեռախոսահամար (քաղաքային կապի դեպքում)
- Ջուր - անուն, կամ հասցե, կամ հաշվիչի համար, կամ քաղաքային հեռախոսահամար
- Լոռի ջուր - անուն, կամ հասցե, կամ հաշվիչի համար, կամ քաղաքային հեռախոսահամար
Փոխանցման իրականացման առավելագույն ժամկետը մեկ բանկային օր է: Սխալների ուղղումն իրականացվում է գրավոր դիմումի հիման վրա, 10-օրյա ժամանակահատվածում՝ համաձայն Բանկի Հաճախորդների բողոք-պահանջների քննության ընթացակարգի: