Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ իրականացվում են համաձայն Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ Ռեպո և Հակադարձ Ռեպո Գործարքների Կնքման Կարգի
Ռեպո` գործարք, որով գործարքի մյուս կողմը Բանկից սեփականության իրավունքով
ձեռք է բերում պարտատոմսեր` գործարքի մարման ամսաթվին դրանք հետ վաճառելու
պարտավորությամբ, իսկ Բանկը վաճառում է պարտատոմսեր` դրանք մարման
ամսաթվին հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ:
Հակադարձ
Ռեպո` գործարք, որով գործարքի մյուս կողմը Բանկին վաճառում է պարտատոմսեր`
գործարքի մարման ամսաթվին դրանք հետ գնելու և սահմանված տոկոսագումար
վճարելու պարտավորությամբ, իսկ Բանկը սեփականության իրավունքով ձեռք է
բերում պարտատոմսեր` մարման ամսաթվին դրանք հետ վաճառելու պարտավորությամբ:
Բանկը իրականացնում է Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ` Բանկի իրացվելիության կառավարման նպատակով:
ՀՀ ԿԲ և ՀՀ ռեզիդենտ առևտրային բանկեր` Բանկի ԱՊԿՀ-ի կողմից հաստատված սահմանաչափերի շրջանակներում