Բարի գալուստ անվտանգ թվային բանկինգի կենտրոն։
Հաճախորդների անձնական և ֆինանսական տվյալների պաշտպանությունը Բիբլոս Բանկ Արմենիայի առաջնահերթությունն է։ Փոխանցումներից ու վճարումներից մինչև օնլայն գնումներ․ անվտանգ բանկինգ նշանակում է լինել տեղեկացված, լինել զգոն և օգտագործել վստահելի գործիքներ՝ յուրաքանչյուր քայլին պաշտպանված լինելու համար։
Ստորև ներկայացնում ենք գործնական խորհուրդներ, իրական կյանքից օրինակներ և պարզ քայլեր, որոնք կօգնեն ապահովել Ձեր անձնական և ֆինանսական տվյալների պաշտպանությունն ամեն րոպե։
Օնլայն և Մոբայլ բանկինգում ստեղծեք հուսալի, չկրկնվող գաղտնաբառեր և խուսափեք տարբեր հարթակներում միևնույն գաղտնաբառն օգտագործելուց:
Միացրեք երկգործոն նույնականացումը (2FA), հատկապես էլ. փոստի այն հասցեի համար, որը կապված է Ձեր բանկային հաշիվներին:
Օգտագործեք վստահելի հակավիրուսային ծրագրեր և միայն պաշտոնական բջջային հավելվածներ:
Մշտապես թարմացրեք Ձեր սարքերի օպերացիոն համակարգերը, ծրագրերն ու բրաուզերը:
Օնլայն/Մոբայլ բանկիգով ֆինանսական գործարքներ կատարելիս խուսափեք հանրային Wi-Fi ցանցերին միանալուց:
Հիշեք․ Բանկը երբեք չի պահանջում Ձեր գաղտնաբառը, քարտի PIN կոդը, քարտի համարը կամ SMS-ով/էլեկտրոնային փոստով ստացված մեկանգամյա կոդերը (OTP-ները): Եթե նման հարցում ստանաք, անմիջապես հայտնեք մեզ:
Բջջային հավելվածները ներբեռնեք միայն պաշտոնական հավելվածների հարթակներից (օրինակ՝ App Store, Play Store)
Միշտ թարմացրեք Ձեր բրաուզերը, քանի որ ամենաթարմ տարբերակներն ապահովում են ավելի լավ պաշտպանություն վիրուսներից և կարող են կեղծ կայքեր հայտնաբերել
Մշտապես թարմացրեք Ձեր ծրագրերն ու օպերացիոն համակարգերը, քանի որ Windows-ի, Android-ի, iOS-ի, macOS-ի և այլ համակարգերում ամենավերջին անվտանգության թարմացումներն օգնում են պաշտպանվել վիրուսներից և կիբերհարձակումներից
Համոզվեք, որ Բանկի կայք տանող հղումներում օգտագործված է HTTPS պրոտոկոլը և ճիշտ դոմենը՝ https://byblosbankarmenia.am/hy/digital-security
Մի օգտագործեք սարքեր, որոնց օպերացիոն համակարգերն արմատապես փոփոխվել են (rooting կամ iOS jailbreaking)
Համակարգից դուրս եկեք ամեն օգտագործումից հետո
Բարձրացրեք սարքի անվտանգությունը (ակտիվացրեք PIN կոդ, մատնահետք, face ID)
Անջատեք անհայտ աղբյուրներից (այսինքն՝ ոչ պաշտոնական հարթակներից) հավելվածների ներբեռնումը
Եթե կարծում եք,
որ Ձեր Օնլայն/Մոբայլ բանկինգ հաշվի կամ բանկային հաշիվների հետ կապված խնդիր կա, կապ
հաստատեք մեզ հետ մեր պաշտոնական կոնտակտներով։
Ձեզ խոստանում են վարկի հեշտ հաստատում՝ առանց վարկային պատմության ստուգման, բայց Դուք նախ պետք է «տրամադրման կամ ապահովագրության վճար» փոխանցեք:
Կասկածելի նշաններ․ Ձեզ խնդրում են վճարել հենց սկզբից՝ իբրև թե Ձեր հաշիվը նույնականացնելու համար:
Իրականություն․ Հենց վճարումը կատարում եք, զեղծարարն անհետանում է։
Ձեզ հնարավորություն է տրվում ներդրումներ կատարելու բարձր եկամտաբերությամբ բաժնետոմսերում, կրիպտոարժույթային հարթակներում կամ ֆոնդային բորսաների առևտրային հարթակներում: Կիբերհանցագործները ներկայանում են, օրինակ՝ որպես ֆոնդային բրոքեր կամ բանկի աշխատակից:
Կասկածելի նշաններ․ Երաշխավորված շահույթ կամ վառվող առաջարկներ:
Իրականություն․ Սա չկարգավորվող գործունեություն է։ Ձեր միջոցները սովորաբար չեն կարող վերադարձվել։
Զեղծարարը կեղծ ռոմանտիկ կապ է հաստատում առցանց տիրույթում և, ի վերջո, ֆինանսական օգնություն խնդրում։
Կասկածելի նշաններ․ Ձեզնից խնդրում են գումար՝ իբրև թե արտակարգ իրավիճակի, բժշկական ծախսերի կամ տրանսպորտային ծախսերի համար։
Իրականություն․ Սա էմոցիոնալ մանիպուլյացիայի տակտիկա է․ Ձեզ գրում են կեղծ պրոֆիլից։
Ձեզ առաջարկում են հեռավար աշխատանք և խնդրում տրամադրել Ձեր բանկային հաշվի տվյալները կամ կատարել փորձնական վճարումներ։
Կասկածելի նշաններ․ Անհասկանալի աշխատանքի նկարագրություն կամ Ձեր հաշվին/հաշվից կատարվող վճարումներ:
Իրականություն․ Հնարավոր է՝ Ձեր հաշիվն օգտագործվում է փողերի լվացման համար, ինչը քրեորեն պատժելի է:
Խաբեբաները զանգահարում են Ձեզ ու ներկայանում որպես բանկի կամ ՏՏ ընկերության աշխատակից՝ պնդելով, որ Ձեր համակարգիչը կամ հաշիվը կոտրել են։
Կասկածելի նշաններ․ Ձեզնից պահանջում են հեռակա հասանելիություն Ձեր սարքերին կամ խնդրում են տրամադրել SMS-ով կամ էլեկտրոնային փոստով ստացված մեկանգամյա կոդեր։
Իրականություն․ Նման գործիքները զեղծարարին թույլ են տալիս խաբեությամբ տիրանալ Ձեր հաշիվներին կամ գաղտնի տվյալներ կորզել։
Մի վստահեք այլ աղբյուրներից SMS-ով, էլեկտրոնային փոստով Ձեզ տրամադրված կամ անհայտ ծագման կայքերից Ձեզ հասած կոնտակտային տվյալներին։