• 05.03.2026
  • Պրոդուկտ
Բանկը ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Mastercard World քարտը նախատեսված է հարմարավետ ու շահավետ գնումների ու ճամփորդությունների համար։ Քարտի տրամադրած առավելությունների շարքում են՝

  • Տարեկան 6 մուտքի հնարավորություն դեպի աշխարհի ավելի քան 1,200+ օդանավակայանի բիզնես դասի սպասասրահներ քարտապանի և նրա հյուրերի համար
  • Տարեկան 6 մուտքի հնարավորություն անվտանգության հսկողությունն արագ ու անհերթ անցնելու հատուկ գոտի քարտապանի և նրա հյուրերի համար
  • 1 ԳԲ անվճար ինտերնետ ռոումինգում
  • 24/7 կոնսիերժ ծառայությունը

«Mastercard World-ը պրեմիում քարտ է բոլորի համար։ Բիբլոս Բանկ Արմենիան այսպիսով ընդլայնում է պրեմիումի սահմաններն ու առաջարկում շոշափելի արտոնություններ, որոնք կարող են հասանելի դառնալ շատերին։ Այս քարտը նախատեսված է ակտիվ քարտապանի համար, որը կատարում է օնլայն և օֆլայն գնումներ, ճանապարհորդում է և, առհասարակ, բանկային քարտից սպասում ավելին»,- նշում է Բանկի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

Քարտը պատվիրել կարելի է Byblos Mobile հավելվածով, իսկ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

թարմացված է՝ 05.03.2026 10:04
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ