Ֆիքսված տոկոսադրույքով վարկ՝ միտված Ձեր բիզնեսի աջակցմանը։
Վարկի տրամադրման միջնորդավճարը կազմում է վարկի գումարի 0.5%-ը գումարած 10,000 ՀՀ դրամ, նվազագույնը` 35,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 250,000 ՀՀ դրամ:
հաստատուն տարեկան տոկոսադրույք` վարկի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում *
Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 12.40-14.40%
*Վարկը ԳՀՀ ՓՄՁ-ների աջակցման ծրագրում չներառվելու կամ հետագայում ծրագրից դուրս գալու պարագայում (մասնավորապես՝ անընդմեջ վաթսուն և ավելի օր ժամկետանց լինելը, վարկի ոչ նպատակային օգտագործումը) կկիռառվի այն տոկոսադրույքը, որը տոկոսադրույքի վերանայման օրվա դրությամբ կիրառվում է Բանկի կողմից առաջարկվող ՓՄՁ վարկերի համար:
Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից:
Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով կամ կանխավճարով:
Վարկը ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով տրամադրելու դեպքում փոխարժեքի փոփոխությունը հնարավոր է ազդեցություն ունենա վարկի մարումների վրա:
- ֆիքսված տոկոսադրույքի գործողության ընթացքում վարկի վաղաժամ մարման դեպքում (մասնակի կամ ամբողջական) կիրառվում է տույժ՝ վաղաժամկետ մարվող գումարի 2%-ի չափով։
- Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում ժամկետանց վարկի նկատմամբ դադարում են գործել վարկային պայմանագրով սահմանված տոկոսները, և այդ գումարների վրա հաշվարկվում են տոկոսներ տարեկան 24%-ի չափով ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար: Ժամկետանց գումարներ են համարվում վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարված գումարները:
Տնտեսության ոլորտներ կամ գուրծունեություն, որոնց վարկեր չեն տրամադրվում`
- Այնպիսի ապրանքների արտադրություն, առևտուր կամ գործունեություն, որոնք արգելված են երկրի օրենքներով կամ միջազգային պայմանագրերով,
- Արտադրություն կամ առևտուր, որոնք կապված են զինամթերքի հետ,
- Խաղատներ և այլ շահումով խաղեր,
- Թանկարժեք քարերի առևտուր,
- Փոխանակման կետ,
- Բրոքերային և բուքմեյքերական ընկերություններ,
- Արտադրություն, օգտագործում կամ առևտուր վտանգավոր նյութերով, ինչպիսիք են ռադիոակտիվ նյութերը և այլն, բացառությամբ գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների և պարարտանյութերի,
- IFC-ի բացառման ցանկ`
- Արտադրություն կամ գործունեություն, որտեղ օգտագործվում է հարկադիր աշխատուժ (1) կամ մանկական աշխատուժ,եւ որը կրում է վնասակար (2) կամ չարաշահող բնույթ, որտեղ խտրականություն է գործադրվում կամ խախտվում է աշխատակիցների` արհմիություններին եւ այլ միություններին միանալու օրինական իրավունքը:
- Այնպիսի ապրանքների արտադրություն կամ առեւտուր, որոնք արգելված են այն երկրի օրենքներով, որտեղ ծավալվում է գործունեությունը,կամ միջազգային պայմանագրերով: Այդ պրանքների թվում են, օրինակ, դեղորայքը, պեստիցիդները եւ հերբիցիդները, օզոնային շերտի քայքայմանը նպաստող նյութերը, պոլիքլորացված դիֆենիլը, վայրի բնությունը կամ վայրի բնության ապրանքները, որոնք կարգավորվում են CITES (3) կոնվենցիայով:
- Միջազգային օրենքներով արգելված թափոնների տեղափոխում այլերկրներ:
- Զենքի եւ զինամթերքի, ոգելից խմիչքների կամ ծխախոտի (գարեջրի եւ գինու բացառությամբ)` արտադրություն կամ առեւտուր (4):
- Խաղատներ եւ այլ շահումով խաղեր:
- Ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առեւտուր (5):
- Անմշակ ասբեստի թելքի արտադրություն կամ առեւտուր (6):
- Գործունեություն, որն արգելված է երկրի օրենսդրությամբ կամ կենսաբազմազանության պաշտպանությանը վերաբերող միջազգային պայմանագրերով, կամ բնական կլիմայի/միջավայրի փոփոխությանը կամ վատթարացմանը նպաստող գործունեություն, ինչպես նաեւ պատմամշակութային հուշարձանների վնասմանը կամ փոփոխմանը նպաստող գործունեություն (3):
- Ծառահատում առեւտրային նպատակներով արեւադարձային խոնավ անտառներում:
- Փայտի կամ այլ անտառային ապրանքների արտադրություն կամ առեւտուր, բացառությամբ անտառային տնտեսության ոլորտում կայուն կերպով օգտագործվող եւ կառավարվող անտառների:
- Առեւտուր վայրի բնությամբ կամ վայրի բնության ապրանքներով, որոնք կարգավորվում են CITES կոնվենցիայով (Convention on International Trade in Endangered Species or Wild Fauna and Flora) (3):
- Ծովում ձկան որս դրիֆտերային ցանցերով, որոնք ունեն 2.5 կմ ավել երկարություն:
- Նավթի կամ այլ վտանգավոր նյութերի տեղափոխում տանկերներով, որոնք չեն համապատասխանում ծովագնացության միջազգային կազմակերպության (IMO) պահանջներին:
- Առեւտուր առանց արտահանման կամ ներմուծման անհրաժեշտ թույլտվության կամ համապատասխան երկրից արտահանման, ներմուծման կամ տեղափոխման արտոնման այլ ապացույցի:
- Գործունեություն` կապված պորնոգրաֆիայի եւ մարմնավաճառության հետ:
- Ռասիստական եւ հակադեմոկրատական պարբերականների պատրաստում եւ տարածում:
- Բնիկ ժողովուրդների տեղահանմանը նպաստող գործունեություն:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. «Հարկադիր աշխատուժ» նշանակում է ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որը կատարվում է ոչ թե անհատի սեփական կամքով, այլ ուժի կամ պատժի սպառնալիքի ազդեցությամբ:
2. «Մանկական վնասակար աշխատուժ» նշանակում է չարաշահում տնտեսական առումով կամ գործողություն, որը կարող է խոչընդոտել երեխայի կրթությանը, վնասել երեխայի առողջությանը կամ ֆիզիկական, մտավոր, հոգեւոր, բարոյական կամ սոցիալական զարգացմանը:
3. CITES՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիա: CITES կոնվենցիայում ներառված բուսատեսակների եւ կենդանատեսակների ցանկը կարելի է ստանալ ՀՀ բնապահպանության նախարարությունից:
4. Այս ցանկում չեն դասվում այն նախագծերն/ծրագրերն, որոնք չունեն զգալի ներգրավվածություն նման գործունեություններում: «Չունեն զգալի ներգրավվածություն» նշանակում է, որ նշված գործունեությունը հանդիսանում է նախագծի հովանավորի հիմնական գործունեության օժանդակ գործունեություն:
5. Սա չի վերաբերում բժշկական սարքավորումներին, որակի վերահսկման (չափման) կամ որեւէ այլ սարքավորումներին, որոնց մեջ ռադիոակտիվ նյութերի աղբյուրն` ըստ IFC-ի աննշան է կամ անհրաժեշտ կերպով պաշտպանված:
6. Բացառությամբ մշակված ասբեստացեմենտային թերթերի, որտեղ ասբեստի պարունակությունը 20% ցածր է:
- Հայտատուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21 տարեկանից բարձր, իսկ ԱՁ վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
- Հայտատուն որպես վարկի ապահովման միջոց պետք է ներկայացնի անշարժ բնակելի և/կամ հասարակական նշանակության գույք (շրջանառու կապիտալը մեծացնելու , սարքավորումներ ձեռք բերելու, առևտրային տարածք գնելու, վերանորոգելու կամ կառուցապատելու համար) կամ տրանսպորտային միջոց (տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար):
- Փոքր Բիզնես Վարկը տրամադրվում է անհատ ձեռնարկատերերին, սահմանափակ պատասխանատվությամբ, բաց և փակ բաժնետիրական ընկերություններին, որոնց աշխատակիցների առավելագույն թիվը չի գերազանցում 49 հոգին:
- Տարեկան շրջանառությունը պետք է հավասար լինի կամ գերազանցի 25 մլն ՀՀ դրամը (կամ $50,000-ը, կամ €50,000-ը):
- Բիզնեսը պետք է գործի առնվազն 2 հաշվապահական տարի (նվզ. 1 տարին՝ շահույթով):
- Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկվում է գույքի ձեռքբերման կամ գնահատված շուկայական նվազագույն արժեքի հիման վրա:
- Հասարակական նշանակության գույք ձեռք բերելիս՝ լրացուցիչ
անշարժ գույքի գրավադրման դեպքում, վարկի ֆինանսավորումը կարող է կազմել մինչև
100%՝ պահպանելով վարկ/գրավ
հարաբերակցությունը, 70%՝ ՀՀ դրամի,
և 65%՝ արտարժույթի դեպքում:
- Անգրավ վարկերը տրամադրվում են շրջանառությունը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելու դեպքում: Վարկի գումարը կարող է կազմել տարեկան շրջանառության առավելագույնը 10%-ը, բայց ոչ ավելի, քան 50,000 ԱՄՆ դոլարը (կամ 25 մլն ՀՀ դրամը, կամ €50,000-ն):
- Անշարժ գույքը գրավադրվում է բանկում, մինչև վարկային պարտավորության լրիվ մարումը:
- Ապահովագրության պայմանագրով սահմանված շահառուի իրավունքը փոխանցվում է Բանկին` մինչև վարկի ամբողջական մարումը:
- Անշարժ գույքի գրավի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, իսկ դրանից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ իրավասու պետական մարմնում:
- Բանկը համագործակցում է հետևյալ ապահովագրական ընկերությունների հետ։
- Բանկը համագործակցում է հետևյալ գնահատող կազմակերպությունների հետ։
Երաշխավորներին (նման պահանջի դեպքում)
- Եթե Վարկառուն չի կատարում պարտավորությունները, ապա Երաշխավորը պարտավոր է վճարել նրա փոխարեն՝ այդպիսով վնասելով իր վարկային պատմությանը և կանգնելով գույքը կորցնելու վտանգի առջև:
- Երաշխավորին տրամադրվում է վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումն իրականացվում է Երաշխավորին հարմար եղանակով:
- Բանկը պարտավոր է Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին․
- Բանկը պարտավոր է Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ, ինչպես նաև վարկի մարման ուշացման դեպքում այդ մասին տեղեկացնել նրան ամենաուշը մեկ օր հետո:
- Երաշխավորը կարող է ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկություն վարկի մնացորդի չափի մասին:
- Երաշխավորը կարող է Վարկառուից հետ ստանալ իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Գրավի առկայության դեպքում գրավի առարկայի գնահատման ու գրավադրման ծախսերը կատարում է վարկառուն`
Անշարժ գույք
ա - Գույքի գնահատման վճար՝ 15,000-60,000 ՀՀ դրամ
բ - Գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար 5,100-25,000 ՀՀ դրամ
գ - Գրավի իրավունքի գրանցման վճար 26,400 -72,000 ՀՀ դրամ
դ - Կադաստրի միասնական տեղեկանքի վճար՝ 10,300 ՀՀ դրամ
Մեքենա
ա- ավտոմեքենայի սահմանափակումների առկայության տեղեկանքի վճար` 3,000 ՀՀ դրամ,
գ- գրավի իրավունքի գրանցման վճար` 2,000 ՀՀ դրամ,
դ- գրավի ապահովագրության դրույք` գույքի գնահատված արժեքի 2,5% տարեկան, վարկի գործողության ողջ ընթացքում:
- Վարկի ձևակերպման գործընթացը իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
- Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
- Վարկը տրամադրվում է ՝ հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
- Վարկի մարումներն իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով․ նախ՝ հաշվարկված տոկոսագումարը, հետո՝ մայր գումարը։ Տույժերի առկայության դեպքում, վերջիններս վճարվում են առաջին հերթին:
- Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝
ա - վարկային պատմությունը,
բ - վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,
գ - վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,
դ - հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),
ե - հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),
զ - վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:
Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են վարկային պայմանագրով նախատեսված ապահովման միջոցների և Հաճախորդի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բանկը կարող է բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով: Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում Հաճախորդի վարկը կարող է դասակարգվել, և դրա վերաբերյալ տեղեկատվությունը Բանկի կողմից կարող է տրամադրվել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին և վարկային բյուրոներին, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հաճախորդի վարկային պատմության վրա:
- Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
- Համաձայն «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի՝ Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
- Վարկային պայմանագիր կնքելուց հետո Բանկի հետ կարող եք հաղորդակցվել Ձեր նախընտրությամբ փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։
Անվանում | ֏ |
---|---|
Գրավի առարկայի հետ կապված համաձայնություններ*
|
5,000
|
Հաջորդող գրավի համաձայնություն*
|
5,000
|
Պետական համարանիշի փոփոխության համաձայնություն*
|
5,000
|
Տեխ. անձնագրում փոփոխության համաձայնություն*
|
5,000
|
Գրավի առարկայի փոփոխության համաձայնություն*
|
5,000
|
Ընտանիքի անդամի հաշվառման կամ հաշվառումից հանելու համաձայնություն*
|
1,000
|
Գրավներից որևէ մեկի գրավից ազատման համաձայնություն (չի կիրառվում ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում)*
|
5,000
|
Սեփականության վկայականի փոփոխության համաձայնություն*
|
5,000
|
Իրավաբանական անձի վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության ստացում Իրավաբանական անձանց ռեգիստրից*
|
5,000
|
|
|
* Ներառյալ ԱԱՀ
|
|
Կարևոր նշում` սակագները կիրառելի են գրավի յուրաքանչյուր առարկայի համար:
Վարկի քաղվածքը կարող եք ստանալ Ձեր նախընտրած եղանակով: Քաղվածքները և տեղեկանքը տրամադրվում են ըստ ստորև ներկայացված սակագնի՝
Անվանում | ֏ |
---|---|
Քաղվածքի տրամադրում՝յուրաքանչյուր ամիս
|
անվճար
|
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` մինչև 6 ամիս*
|
3,000
|
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` 6 ամսից ավելի*
|
6,000
|
Հաշվի կամ վարկի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում*
|
3,000
|
|
|
* Ներառյալ ԱԱՀ
|
|