Քարտ արտոնությունների մասին
Mastercard World քարտը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ՝ թե՛ Հայաստանում, թե՛ ճամփորդելիս կյանքն առավելագույնս հարմարավետ դարձնելու համար։
Քարտապաններին տրվում է LoungeKey ծրագրի անվճար անդամակցություն և ծրագրի շրջանակում գործող ավելի քան 1,200 օդանավակայանի բիզնես դասի սպասասրահների հասանելիություն աշխարհի 650-ից ավելի քաղաքում։
Ձեռք բերելով World քարտը՝ Քարտապանը յուրաքանչյուր տարի կստանա 6 անվճար մուտքի հնարավորություն իր և իր հյուրերի համար։ LoungeKey հարմարավետ սպասասրահից քարտապանները կարող են օգտվել նաև «Զվարթնոց» օդանավակայանում։
Սպասասրահներում կարելի է ժամանակ անցկացնել հարմարավետ և անաղմուկ միջավայրում, վայելել անվճար խորտիկներ, սուրճ խմել ու հանգստանալ թռիչքից առաջ։
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ, ինչպես նաև հավելվածը ներբեռնելու և գրանցվելու հղումներ կարող եք գտնել այստեղ, իսկ հավելվածում և կայքում գրանցվելու քայլերին կարող եք ծանոթանալ այստեղ: (Ուշադրություն՝ համացանցում հասանելի ոչ բոլոր հավելվածներն են աշխատում մեր տարածաշրջանում)։
Բիզնես սպասասրահներ մուտք գործելու համար պարզապես անհրաժեշտ է ցույց տալ հավելվածում գեներացված թվային քարտը։։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60 61 61 00 հեռախոսահամարին։
Յուրաքանչյուր տարի Mastercard World քարտապաններն ու նրանց հյուրերն ունեն ընդհանուր առմամբ 6 անվճար մուտքի հնարավորություն Mastercard-ի Airport Security Fast Track գոտի, որը թույլ է տալիս՝
- Խուսափել հերթերից
- Ավելի արագ անցնել անվտանգության հսկողությունը Եվրոպայի և Ասիայի մինչև 100 օդանավակայանում,* ներառյալ Զվարթնոց օդանավակայանում՝ ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում
- Նախապես տեղ ամրագրել անվտանգության հսկողության ծառայությունում
Fast Track ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Mastercard Travel Experiences հավելվածում կամ կայքում։ Անվտանգության հսկողության ծառայությունում նախապես տեղ ամրագրելու համար պարզապես․
- Մուտք եք գործում հավելվածը, ընտրում օդանավակայանը, ուղևորների քանակն ու Ձեզ հարմար ժամը
- Ստանում անցակոդ
- Մոտենում անհերթ Fast Track գոտի և ներկայացնում Ձեր անցակոդը
*Երկրների և օդանավակայանների ակտուալ ցանկին կարող եք ծանոթանալ հավելվածում կամ mastercard.am կայքում, իսկ ծառայությունից օգտվելու մանրամասներին՝ այստեղ:
Mastercard World քարտապաններին տրամադրվող արտոնությունների փաթեթում ներառված է նաև ինտերնետ ռոումինգում՝ 1 ԳԲ ծավալով։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Flexiroam X հավելվածը, լրացնել բանկային քարտի համարն ու հետևել հրահանգներին՝ eSIM-ը հեռախոսի կարգավորումներում ավելացնելու համար։
Արդյունքում, քարտապանները ստանում են՝
- Ինտերնետ կապ 200-ից ավելի երկրում ու տարածաշրջանում՝ 1 ԳԲ ծավալով և 5 օր ժամկետով (յուրաքանչյուր տարի),
- 15% զեղչ Flexiroam-ի բոլոր ինտերնետային սակագնային պլանների համար՝ World Mastercard-ով վճարելիս։
Հավելվածը համատեղելի է iOS 7.0 ու ավելի թարմ և Android 4.03 ու ավելի թարմ օպերացիոն համակարգերով աշխատող բջջային սարքերի հետ։
Flexiroam-ը քարտապաններին կտրամադրի 24/7 սպասարկում՝ օնլայն և օֆլայն (էլ․ փոստ, չատբոտ, առցանց զրույց, WhatsApp)։ Մանրամասները հասանելի են Flexiroam ընկերության պաշտոնական կայքում և հավելվածում, eSIM-ն ակտիվացնելու քայլերը՝ այստեղ։
World քարտի ձեռքբերմամբ 24/7 կոնսիերժ ծառայությունը դառնում է հասանելի և օգնում ավելի հեշտ կազմակերպել առօրյան և ճամփորդությունները։
Կոնսիերժ ծառայութունը ներառում է աջակցություն տարատեսակ հարցերում՝ ցանկացած վայրում և ցանկացած պահի․
- Տեղեկատվական ծառայություն (չվերթերի, գնացքների ժամատախտակների, հիվանդանոցների և այլ կենտրոնների, վերջին նորությունների, քարտապանի բանկի և այլ տեղեկատվական ծառայություններ)
- Ճամփորդական օգնություն (տոմսերի և հյուրանոցների ամրագրում, ճամպրուկի կորստի և այլ ծառայությունների տրամադրում)
- Ամրագրումներ ամբողջ աշխարհում (կինոթատրոններ, թատրոններ, ակումբներ, ռեստորաններ և այլն)
- Առաքման ծառայություն (ծաղիկների, սննդի և այլ իրերի առաքում)
- Հեռախոսակապի կազմակերպում քարտապանի և բանկի միջև
- Տեղեկատվություն Mastercard քարտապանին հասանելի առավելությունների մասին
- Անձնական գնորդի ծառայություն ամբողջ աշխարհում
- Այլ բազմատեսակ ծառայություններ
Կոնսիերժ ծառայությունը հասանելի է ամենատարածված մեսենջերներով (Viber, Telegram, WhatsApp), ինչպես նաև հեռախոսի և էլեկտրոնային փոստի միջոցով:
Ծառայությունից օգտվելու համար՝
- Ձեր հեռախոսով անցե՛ք հետևյալ այս հղումով
- Ընտրե՛ք Ձեր նախընտրած մեսենջերը
- Մուտքագրե՛ք քարտի առաջին 6 նիշը և հեռախոսահամարը (գրանցման ժամանակ միայն մեկ անգամ)
Mastercard World պատվիրել կարող եք Byblos Mobile հավելվածով, ինչպես նաև այցելելով Բանկի մասնաճյուղերից մեկը։
Mastercard World քարտը կտրամադրվի անվճար բոլոր այն հաճախորդներին, ովքեր կներդնեն ավանդ 10-29.9 մլն դրամի ($20,000 – 69,999կամ €20,000 – 69,999) չափով: ≥1 մլն դրամ աշխատավարձը Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World քարտին ստանալու դեպքում նույնպես քարտը կտրամադրվի անվճար, իսկ ամսական 400,000-ից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող հաճախորդները՝ աշխատավարձը Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World քարտին ստանալու դեպքում, կարող են ձեռք բերել քարտը 6,000 դրամով՝ 18,000 դրամի փոխարեն։
Քարտը Ձեզ կտրամադրվի 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Դուք կարող եք օգտագործել Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից Ձեզ տրամադրված դեբիտ քարտը բանկոմատներում, վաճառքի կետերում և օնլայն խանութներում:
Դուք կարող եք օգտագործել Ձեր քարտը 24/7 ռեժիմով՝ քարտը ստանալուց անմիջապես հետո։
Քարտի կորստի կամ զեղծարարության կասկածի դեպքում Քարտապանը պետք է անմիջապես բլոկավորի քարտը՝
- Օնլայն բանկինգի / Byblos Mobile հավելվածի միջոցով
- Ակտիվացնելով USSD ծառայությունը
- Այցելելով Բանկի մասնաճյուղերից մեկը (աշխատանքային օրերին՝ ժամը 9։30-17։00)
- Զանգահարելով Բանկ (աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00, հեռ․՝ +374 60 61 61 00)
Քարտի կորստի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում Ձեր քարտով կատարված այն գործարքների համար, որոնք կատարվել են մինչև Բանկին քարտի կորստի մասին տեղեկացնելը:
USSD ծառայության միջոցով Բանկի Քարտապանը կարող է իր բջջային հեռախոսով կատարել հետևյալ գործարքները`
- Քարտի մնացորդի ստուգում,
- Քաղվածք վերջին 4-5 գործարքի վերաբերյալ,
- Քարտի բլոկավորում։
Ծառայությունն ակտիվացնելու համար Քարտապանը պետք է լրացնի Բանկի կողմից տրամադրված հայտադիմումը՝ նշելով հեռախոսի համարը: Այնուհետև, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել *116# և հետևել հրահանգներին:
Ծառայությունն անվճար է Բիբլոս Բանկ Արմենիայի քարտերի համար:
Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր հեռախոսահամարին կարելի է կցել մինչև 5 վճարային քարտ, և վերը նշված գործարքները հասանելի կլինեն բոլոր քարտերի համար։
Քարտն արագ բլոկավորել կարելի է Byblos Mobile հավելվածով կամ USSD ծառայության միջոցով։ Երկու եղանակն էլ անվճար են և հասանելի են 24/7 ռեժիմով։ Քարտի բլոկավորման մանրամասն ուղեցույցը կարող եք տեսնել այստեղ։
Բանկոմատներ`
- Աբովյան 6, ք. Երևան (կանխիկի ելք/մուտք)
- Ամիրյան 18/3, ք. Երևան (կանխիկի ելք/մուտք)
- Կոմիտաս 38/2, ք. Երևան (կանխիկի ելք/մուտք)
- Բաղրամյան 84/1, ք. Երևան (կանխիկի ելք/մուտք)
Կանխիկացման կետեր՝
- Բաղրամյան 84/1, ք. Երևան
- Աբովյան 6, ք. Երևան
- Ամիրյան 18/3, ք. Երևան
- Կոմիտաս 38/2, ք. Երևան
| Անվանում | Սակագին* |
|---|---|
|
Արժույթը**
|
֏ $ €
|
|
Քարտի թողարկում
|
անվճար
|
|
Սպասարկման վճար (տարեկան)***
|
18,000 (ռեզիդենտներին)
24,000 (ոչ ռեզիդենտներին)
|
|
կցված քարտերի դեպքում (MC WE)
|
18,000 (ռեզիդենտներին)
24,000 (ոչ ռեզիդենտներին)
|
|
Քաղվածքի տրամադրում
|
|
|
յուրաքանչյուր ամիս
|
անվճար
|
|
հավելյալ քաղվածքի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
|
անվճար
|
|
Նոր PIN-ի տրամադրում, քարտի փոխարինում և վերաթողարկում (անվան փոփոխման, քարտի կորստի կամ վնասման դեպքում)
|
5,000
|
|
PIN կոդի վերականգնում բանկոմատի միջոցով
|
անվճար
|
|
Կանխիկացում
|
|
|
«ԲԲԱ» բանկոմատներում
|
0․3%
|
|
«ԲԲԱ» կանխիկացման կետերում կանխիկ մուտքագրման դիմաց
|
0․3%
|
|
«ԲԲԱ» կանխիկացման կետերում ՀՀ դրամով անկանխիկ մուտքագրման դիմաց
|
0․3%
|
|
«ԲԲԱ» կանխիկացման կետերում ԱՄՆ դոլարով անկանխիկ մուտքագրման դիմաց
|
0․5%
|
|
«ԲԲԱ» կանխիկացման կետերում եվրոյով անկանխիկ մուտքագրման դիմաց
|
1%
|
|
ԱրՔա համակարգի անդամ բանկերի բանկոմատներում
|
1%
|
|
Հայկական այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում****
|
1.5%
|
|
Արտերկրի բանկերի բանկոմատներում
|
2%, նվզ 2,500*****
|
|
ԱրՔա համակարգի անդամ բանկերի կանխիկացման կետերում
|
1%
|
|
Հայկական այլ համակարգի անդամ բանկերի կանխիկացման կետերում
|
1․5%
|
|
Արտերկրի բանկերի կանխիկացման կետերում
|
2.5%, նվզ 2,500
|
|
Կանխիկի մուտքագրում ԲԲԱ բանկոմատների միջոցով
|
0%
|
|
Կանխիկի մուտք. ԱրՔա համակարգի անդամ բանկերի բանկոմատների միջոցով
|
0.62%
|
|
Օվերդրաֆտի հնարավորություն
|
առկա է
|
|
Օվերդրաֆտների վճարների ուշացման տույժ (տարեկան)
|
24%
|
|
Քարտից քարտ կատարվող փոխանցումներ
|
0.5%
|
|
Քարտի բլոկավորում
|
անվճար
|
|
Քարտի ապաբլոկավորում
|
անվճար
|
|
Քարտի ապաբլոկավորում օնլայն
|
անվճար
|
|
Գործարքի ոչ ճիշտ վիճարկում ******
|
15,000
|
|
MasterCard-ի "Stop List"-ում քարտի պահպանում 2 շաբաթ
|
15,000
|
|
1 SMS հաղորդագրություն*******
|
20
|
|
Push ծանուցում քարտով կատարված գործարքների մասին
|
անվճար
|
|
3D secure/USSD SMS հաղորդագրություն
|
անվճար
|
|
Մեկ օրվա ընթացքում կանխիկացման գործարքների քանակը
|
10
|
|
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումարը
|
|
|
ՀՀ դրամ
|
2,000,000
|
|
ԱՄՆ դոլար
|
5,000
|
|
Եվրո
|
4,000
|
|
Մեկ օրվա ընթացքում կատարվող գործարքների ընդհանուր քանակը
|
20
|
|
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումարը
|
|
|
ՀՀ դրամ
|
20,000,000
|
|
ԱՄՆ դոլար
|
50,000
|
|
Եվրո
|
40,000
|
|
LoungeKey ծրագիր (անդամակցություն, oդանավակայանների բիզնես սրահներ անսահմանափակ այցելություններ և յուրաքանչյուր եռամսյակի համար 4 մուտքի հնարավորություն՝ հյուրերի համար)********
|
տարեկան 6 անվճար այցելություն քարտապանի և իր հյուրերի համար
|
|
Fast Track ծրագիր*********
|
տարեկան 6 անվճար այցելություն քարտապանի և իր հյուրերի համար
|
|
Mastercard Chatbot Concierge ծրագրի հասանելիություն**********
|
անվճար
|
|
Դրական մնացորդի վրա կուտակվող տոկոս***********
|
0-7%
|
*Սակագները ներկայացված են ՀՀ դրամով:
**Քարտի արժույթից տարբերվող արտարժութային գործարքները փոխարկվում են Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից սահմանած փոխարժեքով, +/- 1 ՀՀ դրամ:
***Mastercard World քարտը տրամադրվում է անվճար բոլոր այն հաճախորդներին, ովքեր կներդնեն ավանդ 10-29.9 մլն դրամի ($20,000 – 69,999 կամ €20,000 – 69,999) չափով: ≥1 մլն դրամ աշխատավարձը Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World քարտին ստանալու դեպքում նույնպես քարտը կտրամադրվի անվճար, իսկ ամսական 400,000-ից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող հաճախորդները՝ աշխատավարձը Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World քարտին ստանալու դեպքում, կարող են ձեռք բերել քարտը 6,000 դրամով՝ 18,000 դրամի փոխարեն։
****Ինեկոբանկ ՓԲԸ բանկոմատներից և կանխիկացման կետերից Apple Pay կամ Google Pay համակարգերի միջոցով գումար կանխիկացնելիս գանձվում է միջնորդավճար՝ համաձայն արտերկրում կանխիկացման համար սահմանված համապատասխան սակագնի։
*****Չի տարածվում այլ բանկերի կողմից կանխիկացման համար սահմանված հնարավոր միջնորդավճարի վրա։
******Հետգանձման պահանջները պետք է ներկայացվեն քաղվածքը ստանալու օրվանից առնվազն 15 օրացուցային օրվա ընթացքում: Բանկը պարտավոր է Քարտապանի դիմումն ընդունել նաև, երբ Քարտապանի կողմից չվավերացված գործարքները բողոքարկվում են Քարտապանի կողմից քաղվածքը ստանալու պահից 55 օրացուցային օրվա ընթացքում, եթե Քարտապանը բողոքարկման դիմումին կից ներկայացնում է պահանջը 15 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնելու անհնարինությունը հավաստող փաստաթղթեր:
*******SMS ծառայության վճարի առկայության դեպքում բոլոր SMS հաղորդագրությունները վճարովի են, բացառությամբ USSD և 3D secure ծառայությունների:
********Օդանավակայանների բիզնես սրահների LoungeKey ծրագիր
*********Fast Track ծրագիրը թույլ է տալիս ավելի արագ անցնել անվտանգության հսկողությունը Եվրոպայի և
Ասիայի օդանավակայաններում,* ներառյալ Զվարթնոց օդանավակայանում։
**********Mastercard Chatbot Concierge հավելվածն ակտիվացնելու ընթացակարգին ծանոթացեք այստեղ:
***********Հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է սահմանվել ավել քան տարեկան 0%-ը՝ հիմք ընդունելով հաճախորդի հաշվի փաստացի կամ ակնկալվող շրջանառության չափերը կամ հաճախորդի հետ համագործակցության ծավալը և բնույթը։
Նշում 1․ Քարտի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում գանձված սպասարկման վճարը չի վերադարձվում։
Նշում 2․ 20 միլիոն ՀՀ դրամ և 30,000 ԱՄՆ դոլար/եվրո կամ ավելի գումար կանխիկացնելու համար անհրաժեշտ է նշված գործարքի մասին տեղեկացնել Բանկին գործարքի իրականացումից 2 աշխատանքային օր առաջ։ Հակառակ պարագայում Բանկն իրավունք ունի չիրականացնել գործարքը:
- Վավեր անձնագիր կամ նույնականացման քարտ
- Հանրային ծառայությունների համարանիշ*
World քարտ կարելի է ձեռք բերել նաև Byblos Mobile հավելվածով։
*Կիրառելի է միայն ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիների դեպքում:
- Օվերդրաֆտի արժույթ՝ ՀՀ դրամ
- Օվերդրաֆտի ժամկետ՝ 1-ից մինչև 12 տարի
- Օվերդրաֆտը տրամադրվում է փոխանցված զուտ աշխատավարձի հնգապատիկի չափով` նվազագույնը 400,000 ՀՀ դրամի և առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամի չափով:
- Օվերդրաֆտի տրամադրումը՝ անվճար
- Տարեկան տոկոսդրույքը՝ հաստատուն տարեկան 17%* (աշխատավարձը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելու դեպքում՝ 14․5%**)
- Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 18.55% - 24% (աշխատավարձը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելու դեպքում՝ 17.4% - 22.23%)
- Օվերդրաֆտի ձևակերպման գործընթացն իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
- Օվերդրաֆտը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
- Օվերդրաֆտը տրամադրվում է ՝ հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
- Օվերդրաֆտի մարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ՝ նախ հաշվարկված տոկոսագումարը, հետո՝ մայր գումարը։ Տույժերի առկայության դեպքում, վերջիններս վճարվում են առաջին հերթին:
- Օվերդրաֆտի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝
ա-վարկային պատմությունը,
բ-վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,
գ-վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,
դ-հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),
ե-հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն):
- Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր օվերդրաֆտի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրերի ընթացքում:
*Վարկի հիմնական պայմաններից (ժամկետ, գումարի չափ, վարկ/գրավ հարաբերակցություն և այլն) շեղվելու դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կարող է սահմանվել 0․25%-ով բարձր:
**Եթե վարկը սքորինգի հիման վրա (ավտոմատ) չի հաստատվում, տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է 0․25%-ով բարձր:
Վարկային պարտավորությունները ժամկետում չկատարելու դեպքում Վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում և վարկային բյուրոներում, ինչը կարող է վատ ազդեցություն ունենալ Վարկառուի վարկային պատմության վրա և հետագայում խոչընդոտ հանդիսանալ վարկ ստանալու համար:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասինե ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդինե («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
«Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:
Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միասնական հաշվետվողական ստանդարտի (CRS - Common Reporting Standard) պահանջների՝ Բանկը Ձեր՝ օտարերկրյա պետությունների (տարածքների) հարկային ռեզիդենտ հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Վարկի մասին տեղեկությունները ներկայացված են նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am ինտերնետային էջում, որը ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Վարկային պայմանագիր կնքելուց հետո բանկի հետ կարող եք հաղորդակցվել Ձեր նախընտրությամբ փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։
Բոլոր միջնորդավճարները և վճարները գանձվում են քարտային հաշվից ՀՀ դրամով: Արտարժութային քարտային հաշվի դեպքում բանկը իրավունք ունի գործարքի կատարման օրը արտարժույթը փոխարկել ՀՀ դրամի՝ իր կողմից սահմանած տվյալ օրվա փոխարժեքով: Եթե քարտով իրականացված գործարքի արժույթը տարբերվում է քարտային հաշվի արժույթից, Բանկը իրավունք ունի փոխարկել գործարքի արժույթը քարտի արժույթին՝ սակագնում նշված փոխարժեքով: