Կանխիկից հեշտ։
Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները կարող են այցելել Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերից ցանկացածն ու ստանալ անվճար ArCa Gold քարտ, որի համար կգործեն հետևյալ պայմանները՝
- Առանց տարեկան սպասարկման վճարի
- 0% միջնորդավճար Բանկի բանկոմատներից գումար կանխիկացնելիս
- Անվճար Օնլայն բանկինգ
Քարտը Ձեզ կտրամադրվի 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Դուք կարող եք օգտագործել Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից Ձեզ տրամադրված դեբիտ քարտը ՀՀ ողջ տարածքում՝ բանկոմատներում, վաճառքի կետերում և օնլայն խանութներում:
Դուք կարող եք օգտագործել Ձեր քարտը շուրջօրյա, շաբաթը յոթ օր:
Քարտի կորստի կամ զեղծարարության կասկածի դեպքում Քարտապանը պետք է անմիջապես բլոկավորի քարտը՝
- Օնլայն բանկինգի / Byblos Mobile հավելվածի միջոցով
- Ակտիվացնելով USSD ծառայությունը
- Այցելելով Բանկի մասնաճյուղերից մեկը (աշխատանքային օրերին՝ ժամը 9։30-17։00)
- Զանգահարելով Բանկ (աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00, հեռ․՝ +374 60 61 61 00)
Քարտի կորստի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում Ձեր քարտով կատարված այն գործարքների համար, որոնք կատարվել են մինչև Բանկին քարտի կորստի մասին տեղեկացնելը:
USSD ծառայության միջոցով Բանկի Քարտապանը կարող է իր բջջային հեռախոսով կատարել հետևյալ գործարքները`
- Քարտի մնացորդի ստուգում,
- Քաղվածք վերջին 4-5 գործարքի վերաբերյալ,
- Քարտի բլոկավորում։
Ծառայությունն ակտիվացնելու համար Քարտապանը պետք է լրացնի Բանկի կողմից տրամադրված հայտադիմումը՝ նշելով հեռախոսի համարը: Այնուհետև, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել *116# և հետևել հրահանգներին:
Ծառայությունն անվճար է Բիբլոս Բանկ Արմենիայի քարտերի համար:
Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր հեռախոսահամարին կարելի է կցել մինչև 5 վճարային քարտ, և վերը նշված գործարքները հասանելի կլինեն բոլոր քարտերի համար։
Քարտը բլոկավորել կարելի է երկու եղանակով, որոնք անվճար են և հասանելի են 24/7 ռեժիմով։ Քարտի բլոկավորման մանրամասն ուղեցույցը կարող եք տեսնել այստեղ։
Բանկոմատներ`
- Աբովյան 6, ք. Երևան (կանխիկի ելք)
- Աբովյան 6, ք. Երևան (կանախիկի մուտք)
- Ամիրյան 18/3, ք. Երևան (կանխիկի ելք)
- Կոմիտաս 38/2, ք. Երևան (կանխիկի ելք)
- Կոմիտաս 38/2, ք. Երևան (կանխիկի մուտք)
- Բաղրամյան 84/1, ք. Երևան (կանխիկի ելք)
- Բաղրամյան 84/1, ք. Երևան (կանխիկի մուտք)
Կանխիկացման կետերը՝
- Բաղրամյան 84/1, ք. Երևան
- Աբովյան 6, ք. Երևան
- Ամիրյան 18/3, ք. Երևան
- Կոմիտաս 38/2, ք. Երևան
Ուշադրություն․ Երևանի Մամիկոնյանց 30 և Մանանդյան 9 հասցեներում նախկինում գործող բանկոմատները 2024 թ․ դեկտեմբերի 1-ից չեն գործում։
Անվանում | Սակագին* |
---|---|
Քարտի թողարկում
|
անվճար
|
Սպասարկման վճար (ամսական)
|
300
|
կցված քարտերի դեպքում
|
300
|
Քաղվածքի տրամադրում
|
|
յուրաքանչյուր ամիս
|
անվճար
|
հավելյալ քաղվածքի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
|
500
|
1-ին տարվա ընթացքում քարտի փակման վճար
|
3,000
|
Նոր PIN-ի տրամադրում, քարտի փոխարինում և վերաթողարկում (անվան փոփոխման, քարտի կորստի կամ վնասման դեպքում)
|
1,000
|
PIN կոդի վերականգնում բանկոմատի միջոցով
|
500
|
Կանխիկացում
|
|
«ԲԲԱ» բանկոմատներում և կանխիկացման կետերում
|
0.3%
|
ԱրՔա համակարգի անդամ բանկերի բանկոմատներում և կանխիկ. կետերում
|
1%
|
Կանխիկի մուտքագրում ԲԲԱ բանկոմատների միջոցով
|
0%
|
Կանխիկի մուտք. ԱրՔա համակարգի անդամ բանկերի բանկոմատների միջոցով
|
0.62%
|
Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տոկոս.
|
-
|
Օվերդրաֆտի հնարավորություն
|
առկա չէ
|
Օվերդրաֆտների վճարների ուշացման տույժ (ամսական)
|
-
|
Քարտից քարտ կատարվող փոխանցումներ
|
0.4%
|
Քարտի բլոկավորում
|
անվճար
|
Քարտի ապաբլոկավորում Օնլայն Բանկինգի միջոցով
|
անվճար
|
Քարտի ապաբլոկավորում Բանկի մասնաճյուղում
|
1,000
|
Գործարքի ոչ ճիշտ վիճարկում**
|
15,000
|
1SMS հաղորդագրություն
|
20
|
3D secure SMS հաղորդագրություն
|
անվճար
|
Մեկ օրվա ընթացքում կանխիկացման գործարքների քանակը
|
7
|
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումարը
|
500,000
|
Մեկ օրվա ընթացքում կատարվող գործարքների ընդհանուր քանակը
|
15
|
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումարը
|
750,000
|
*Սակագները ներկայացված են ՀՀ դրամով:
**Հետգանձման պահանջները պետք է ներկայացվեն քաղվածքը ստանալու օրվանից առնվազն 15 օրացուցային օրվա ընթացքում: Բանկը պարտավոր է Քարտապանի դիմումն ընդունել նաև, եթե Քարտապանի կողմից չվավերացված գործարքները բողոքարկվում են Քարտապանի կողմից քաղվածքը ստանալու պահից 55 օրացուցային օրվա ընթացքում, եթե Քարտապանը բողոքարկման դիմումին կից ներկայացնում է պահանջը` 15 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնելու անհնարինությունը հավաստող փաստաթղթեր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ 2024թ. հունվարի 1-ից սկսած, մագնիսական ժապավենով ArCa քարտեր այլևս չեն թողարկվի։ Նախկինում թողարկված ArCa Classic քարտերը կսպասարկվեն ArCa Gold քարտերի սակագներով։
- Վավեր անձնագիր կամ նույնականացման քարտ
- Հանրային ծառայությունների համարանիշը*
* Կիրառելի է միայն ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիների դեպքում: