Ցածր ռիսկայնությամբ և շահավետ։
Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկի միջոցով բնակարանի ձեռքբերումը մատչելի է։
| Տեսակներ | Ստանդարտ հիփոթեքային վարկեր | «Կանաչ» հիփոթեքային վարկեր | Ոչ ստանդարտ հիփոթեքային վարկեր |
|---|---|---|---|
|
Ֆինանսավորման նպատակ
|
Կառուցվող կամ գոյություն ունեցող բնակարանի/տան ձեռքբերում բնակության նպատակով
|
||
|
Ժամկետ
|
10-20 տարի
|
||
|
Տոկոսադրույք
|
Ֆիքսված ամբողջ ժամանակահատվածի համար
|
||
|
Անվանական տոկոսադրույք
|
13%
|
12.5%
|
15%
|
|
Փաստացի տոկոսադրույք
|
14.05% - 14.37%
|
13.47% - 13.66%
|
16.3% - 16.39%
|
|
Վարկի գումար
|
5-35 մլն ՀՀ դրամ
|
5-45 մլն ՀՀ դրամ
|
35-60 մլն ՀՀ դրամ
|
|
Ձեռք բերվող գույքի առավելագույն արժեք
|
Մինչև 55 մլն ՀՀ դրամ
|
Մինչև 55 մլն ՀՀ դրամ
|
Մինչև 90 մլն ՀՀ դրամ
|
|
Գրավ
|
– Գոյություն ունեցող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում գրավադրվում է ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը։
– Կառուցվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկերի դեպքում ապահովություն է հանդիսանում գնման իրավունքի և կառուցապատողի հատուկ հաշվին առկա դրամական միջոցների գրավը մինչև անշարժ գույքի իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը: – Լրացուցիչ գույք գրավադրվելու դեպքում, նվազագույն կանխավճարը կարող է ինջնել մինչև 10 տոկոս։ – Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկում է գրավի երկու անշարժ գույքերի արժեքների հանրագումարի հիման վրա, և վարկի գումարը չի կարող գերազանցել արժեքներից նվազագույնի 90%-ը։ |
||
|
Ապահովագրություն
|
– Գույքի ապահովագրությունը ներառված է անվանական տոկոսադրույքի մեջ
– Վարկառուի/համավարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը կատարվում է հաճախորդի կողմից՝ վարկի մնացորդի 0.16%-ի չափով և վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար – Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև կանխավճարի ապահովագրություն՝ 2%-ի չափով |
||
|
Այլ պահանջներ
|
Վերաֆինանսավորման ենթակա չեն այն հիփոթեքային վարկերը, որոնց միջոցով ձեռք է բերվել բնակելի անշարժ գույք, և վաճառողն ու ձեռք բերողը միևնույն ընտանիքի անդամ են։
|
||
- Հիփոթեքային վարկի ֆինանսավորումը
կազմում է բնակարանի կամ առանձնատան գնահատված արժեքի կամ ձեռքբերման
գնի (նվազագույնի) մինչև 70%-ը: Եթե
առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ ձեռք բերվող բնակելի տան կամ
բնակարանի արժեքի 30%-ի և վարկառուի կողմից
10 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով, ապա ֆինանսավորումը
կազմում է մինչև 90%:
- Կանխավճարը` 30%, լրացուցիչ անշարժ գույք գրավադրելու կամ կանխավճարի ապահովագրության դեպքում՝ 10%։
- Վարկի տրամադրման և սպասարկման միջնորդավճարներ չեն կիրառվում։
- Անվանական տոկոսադրույքի մեջ ներառված է գույքի ապահովագրավճարը, և ապահովագրական ընկերություն է հանդիսանում «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն կամ Լիգա Ինշուրանս ԱՓԲԸ-ն: Դժբախտ պատահարների ապահովագրությունն իրականացվում է Հաճախորդի կողմից։
- Ստանդարտ հիփոթեքային վարկեր տրամադրվում են երկրորդային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման համար, իսկ «կանաչ» վարկեր՝ առաջնային։
- «Կանաչ» վարկ ձեռք բերելու դեպքում.
- Կառուցվող բնակելի անշարժ գույքը պետք է ունենա էներգետիկ անձնագիր, որի համաձայն շենքի ԷԱ դասը առնվազն B է։ Ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
- Կառուցվող բնակելի անշարժ գույքի ձեռք բերման վարկն ապահովված է կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռք բերման իրավունքի գրավով՝ մինչև կառուցվող շենքում ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը։
Տարեկան տոկոսադրույքը՝
- Ստանդարտ հիփոթեքային վարկեր՝ հաստատուն 13%*
- «Կանաչ» հիփոթեքային վարկեր՝ հաստատուն՝ 12.5%*
- Ոչ ստանդարտ հիփոթեքային վարկեր՝ հաստատուն 15%*
Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 13.47% - 16.39%
*Վարկը
ԱՀԸ ծրագրում չներառվելու կամ հետագայում ԱՀԸ ծրագրից դուրս գալու պարագայում (մասնավորապես՝ անընդմեջ
իննսուն և ավելի օր ժամկետանց լինելը, վարկի ոչ նպատակային օգտագործումը, ապահովագրական
վկայագրերի չվերակնքելը) կկիրառվի այն տոկոսադրույքը, որը տոկոսադրույքի վերանայման
օրվա դրությամբ կիրառվում է Բանկի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկերի համար:
Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից:
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով կամ կանխավճարով:
Վարկը արտարժույթով տրամադրելու դեպքում փոխարժեքի փոփոխությունը հնարավոր է ազդեցություն ունենա վարկի մարումների վրա:
Արտարժութային վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է Բանկի կողմից սահմանված՝ տվյալ օրվա տվյալ արտարժույթի վաճառքի փոխարժեքը, ընդ որում՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Բանկի կողմից հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
Վարկային պայմանագիր կնքելու առաջարկը Բանկը Վարկառուին տրամադրում է վարկի պայմանագրի կնքումից առնվազն յոթ օր առաջ, որի ընթացքում Վարկառուն մտածում է Բանկի առաջարկած պայմաններով կնքել պայմանագիր, թե` ոչ: Համաձայնելու դեպքում Վարկառուն ստորագրում է առաջարկը և առձեռն ներկայացնում Բանկ։
- Վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ (բացառությամբ «Դեպի հայրենիք» վարկատեսակի), 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
- Վարկառուն պետք է ունենա միջին կամ բարձր աշխատավարձային եկամուտ կամ հանդիսանա մանր/միջին ձեռնարկատեր:
- Վարկառուն պետք է ունենա առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ վերջին գործատուի մոտ և միևնույն գործարար բնագավառում ընդհանուր առմամբ՝ 1 տարվա աշխատանքային փորձ: Ֆրիլանսեր լինելու դեպքում վարկառուն պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (պայմանագրերը և քաղվածքները կծառայեն որպես ապացույց): Ազգային ՀԸ ծրագրով բնակարանի ձեռքբերման, կառուցման կամ ստանդարտ/էներգաարդյունավետ վերանորոգման վարկ ձևակերպելու համար վարկառուն պետք է ունենա 12 ամսվա աշխատանքային փորձ, եթե առաջին գործատուն է:
- Վարկառուի ամսական զուտ եկամուտը պետք է լինի առնվազն 400,000 ՀՀ դրամ (բացառությամբ ԱՀԸ ծրագրերի, որոնց դեպքում նվազագույն եկամտի պայմանը չի գործում):
- Վարկի ամսական մարումների և պահանջվող բոլոր այլ կանոնավոր պարտքային վճարումների հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 50-70%-ը։ Ազգային ՀԸ ծրագրերի շրջանակում բնակարանի ձեռքբերման և կառուցման վարկերի դեպքում վճարումների հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 45-60%-ը, ստանդարտ/էներգաարդյունավետ վերանորոգման վարկերի դեպքում՝ 45%-ը, իսկ միկրովարկերի դեպքում՝ 50-70%-ը։
- Գրավադրվող անշարժ գույքը պետք է ապահովագրվի բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերություններից մեկի կողմից:
- Ապահովագրման գումարը հիփոթեքային վարկի դեպքում պետք է հավասար լինի վարկի գումարին:
- Վարկառուն պետք է ունենա լավ վարկային պատմություն:
- Համավարկառու կարող է հանդիսանալ ամուսինը, ծնողը, քույրը/եղբայրը և երեխան:
- Անշարժ գույքը գրավադրվում է բանկում մինչև վարկային պարտավորության լրիվ մարումը:
- Ապահովագրության պայմանագրով սահմանված շահառուի իրավունքը փոխանցվում է բանկին` մինչև վարկի ամբողջական մարումը:
- Անշարժ գույքի գրավի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, իսկ դրանից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ իրավասու պետական մարմնում:
- Բանկը համագործակցում է հետևյալ գնահատող կազմակերպությունների հետ։
- Բանկը համագործակցում է հետևյալ ապահովագրական ընկերությունների հետ։
Երաշխավորներին (նման պահանջի դեպքում)
- Եթե Վարկառուն չի կատարում պարտավորությունները, ապա Երաշխավորը պարտավոր է վճարել նրա փոխարեն՝ այդպիսով վնասելով իր վարկային պատմությանը և կանգնելով գույքը կորցնելու վտանգի առջև:
- Երաշխավորին տրամադրվում է վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումն իրականացվում է Երաշխավորին հարմար եղանակով:
- Բանկը պարտավոր է Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին․
- Բանկը պարտավոր է Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ, ինչպես նաև վարկի մարման ուշացման դեպքում այդ մասին տեղեկացնել նրան ամենաուշը մեկ օր հետո:
- Երաշխավորը կարող է ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկություն վարկի մնացորդի չափի մասին:
- Երաշխավորը կարող է Վարկառուից հետ ստանալ իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև Վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
- Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում ժամկետանց վարկի նկատմամբ դադարում են գործել վարկային պայմանագրով սահմանված տոկոսները և այդ գումարների վրա հաշվարկվում են տոկոսներ տարեկան 24%-ի չափով ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար: Ժամկետանց գումարներ են համարվում վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարված գումարները: Այլ վճար չի գանձվում ժամկետանց գումարների դիմաց:
- Վարկառուն իրավունք ունի ժամկետից շուտ մարելու վարկը կամ դրա մի մասը: Վարկը մասնակի ժամկետից շուտ մարելու դեպքում Վարկառուն կարող է իր ընտրությամբ ավել մարված գումարին համամասնորեն նվազեցնել ամսական վճարումների չափը՝ թողնելով վարկի մարման ժամկետը անփոփոխ, կամ նվազեցնել վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:
- Հաճախորդն իրավունք ունի ժամկետից շուտ մարելու վարկը: Վաղաժամկետ վճար չի գանձվում, եթե վճարվող վարկի գումարով չի գերազանցվում տվյալ պայմանագրային տարվա (սույն Պայմանների կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը) համար մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարների հանրագումարը: (Տվյալ կետը չի վերաբերում Ազգային ՀԸ ծրարգրերով տրամադրվող վարկերին։)
- Հաճախորդի կողմից վարկի վաղաժամկետ մարման յուրաքանչյուր դեպքում Բանկն իրավունք ունի Հաճախորդից գանձել վճար վաղաժամկետ մարված վարկի գումարի 0.6 տոկոսի չափով, եթե մարումը տեղի է ունենում Պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում, 0.4 տոկոսի չափով, եթե մարումը տեղի է ունենում Պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում, և 0.2 տոկոսի չափով, եթե մարումը տեղի է ունենում Պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում: (Տվյալ կետը չի վերաբերում Ազգային ՀԸ ծրարգրերով տրամադրվող վարկերին։)
- Վարկառուի կողմից Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում կնվազի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ ներառված գումարներից միայն տրամադրման վճարը: Վարկավորման համար կատարված մնացյալ ծախսերը նվազեցման ենթակա չեն:
I = տոկոսագումար
R = գործող տոկոսադրույք
L = վարկի գումարի փաստացի մնացորդ
N = մարումների միջև ընկած օրերի քանակ
- Օրինակ՝
R=12%
L=30,000,000 ՀՀ դրամ
N=30 օր
I=30,000,000*12%/360*30=300,000
Գրավի առարկայի գնահատման ու գրավադրման ծախսերը կատարում է Վարկառուն`
ա - կադաստրի միասնական տեղեկանքի վճար*՝
- 11,000 ՀՀ դրամ (տրամադրումը՝ 3 օրվա ընթացքում)
- 21,000 ՀՀ դրամ (տրամադրումը՝ 2 օրվա ընթացքում)
- 61,000 ՀՀ դրամ (տրամադրումը՝ 1 օրվա ընթացքում)
բ - գույքի գնահատման վճար՝ 15,000 - 20,000 ՀՀ դրամ
գ - գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար՝ 20,000 - 25,000 ՀՀ դրամ
դ - գրավի իրավունքի գրանցման վճար՝ 72,000 ՀՀ դրամ
Հասանելի են նաև այլ ծառայություններ՝ ըստ ցանկության և անհրաժեշտության։
*Ներառված են Բանկի կողմից գանձվող ծառայության վճարը ՝ 1,000 ՀՀ դրամ, և ԱԱՀ-ն։
- Վարկի ձևակերպման գործընթացն իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
- Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ գումարը հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
- Վարկը տրամադրվում է հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
- Վարկի մարումներն իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով, նախ՝ հաշվարկված տոկոսագումարը, հետո՝ մայր գումարը։ Տույժերի առկայության դեպքում վերջիններս վճարվում են առաջին հերթին:
- Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝
ա - վարկային պատմությունը,
բ - վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,
գ - վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,
դ - հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),
ե - հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),
զ - վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:
Վարկային պատմություն*
- Վարկային պատմությունը վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկառուի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները և/կամ պարտավորությունների և/կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ:
- Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկառուի վերաբերյալ տեղեկություններ (տվյալներ):
- Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելիս Հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ տեղեկությունները պետք է լինեն առավելագույնը 15 օր վաղեմության։
- Վարկային պատմությունը ներառվում է սքորի հաշվարկի մեջ դիմելու պահից վերջին 5 տարվա վաղեմությամբ։
- Բանկի ներքին կանոնակարգերով վարկային պատմության պահպանման ժամկետը սահմանափակված չէ:
- Բանկում վարկային պատմության ուսումնասիրությունը և վերլուծությունը իրականացվում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված նվազագույն պայմանների և պահանջների համաձայն:
- Վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի (ինչպես նաև այլ բանկային ծառայությունների) պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:
Վարկային պատմության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել նաև www.abcfinance.am and www.acra.am կայքերում։
Վարկային սքոր
Հաճախորդի վարկունակությունը գնահատելու համար կիրառվում է Բիբլոս Բանկ Արմենիայի վարկային սքոր գնահատական, որն իր հաշվարկի մեջ ներառում է ՖԱՅԿՈ սքոր։ (ՖԱՅԿՈ-ն սքորինգային համակարգ է, որը տրամադրում է վարկառուի վարկային ռիսկի թվային գնահատականը։ Սքորը հաշվարկվում է վարկառուի վարկային պատմության ուսումնասիրության և վերլուծության հիման վրա)։
Բիբլոս Բանկ Արմենիայի վարկային սքորը ենթադրում է ինչպես հաճախորդի վարքագծին վերաբերող, այնպես էլ սոցիալ-դեմոգրաֆիկ գնահատում (աշխատանքային փորձի, եկամուտ-ծախս հարաբարեկացություն, տարիք, կրթական մակարդակ և այլն)։
Սքոր գնահատականը կարևոր է այնքանով, որ այն թույլ է տալիս տվյալ վարկատեսակի տրամադրման կամ մերժման ավտոմատ որոշում կայացնել։
Բիբլոս Բանկ Արմենիայի սքոր գնահատականի վրա ազդեցություն ունեցող հիմնական գործոններն են ՖԱՅԿՈ սքորը, հաճախորդի տարիքը, եկամուտը, զբաղվածությունը և այլն: Առօրյայում ամենահաճախ հանդիպող գործոնների խոսուն օրինակներից են երկար աշխատանքային փորձը, վարկային պատմության ժամկետն ու առանց ժամկետանց պարատավորւթյունների վարկերի սպասարկումը, բարձր կրթական մակարդակը, որոնց շնորհիվ սահմանվում է էլ ավելի բարձր վարկային սքոր: Նույն տրամաբանությամբ՝ որքան շատ է բացասական տեղեկատվության առկայությունը վարկային պատմությունում (ժամկետանց պարտավորության մասին տեղեկատվություն, սկզբնական մնացորդից չափազանց մեծ ընթացիկ վարկային պարտավորությունը, շատ քանակի վարկային հարցումներ և այլն), այնքան վերոնշյալի պատճառով վարկային սքորն ավելի է նվազում:
Վարկային սքորի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել նաև www.abcfinance.am and www.acra.am կայքերում։
Քայլեր՝ վարկային պատմությունը և սքորը բարելավելու համար
Հաշվի առնելով, որ վարկային սքորի հաշվարկում ներառված է նաև ՖԱՅԿՈ սքորը, որը բնութագրում է Հաճախորդի վարկային պատմությունը` ընդհանուր սքորը բարելավելու համար անհրաժեշտ է բերալավել ՖԱՅԿՈ սքորը (վարկային պատմությունը):
ՖԱՅԿՈ սքորի բարելավմանն ուղղված առաջնահերթությունը վարկային պատմության բարելավումն է:
Առաջին հերթին անհրաժեշտ է առկայության պարագայում լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը: Գործող վարկերի գծով վաղաժամկետ մարումը ևս կնպաստի վարկային պատմության և վարկարժանության բարելավմանը: Պետք է խուսափել անհարկի նոր վարկային դիմումների հարցումներից:
Նշում․ Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրվա ընթացքում:
*Տվյալ ընթացակարգը չի տարածվում «Դեպի հայրենիք» հիփոթեքային վարկի վրա, որը նախատեսված է ոչ ռեզիդենտ անձանց համար։
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են գրավի հաշվին, իսկ բավարար չլինելու դեպքում՝ Վարկառուի այլ գույքի հաշվին։ Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածելու գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու և իրացումից ստացված միջոցներն ուղղելու պարտքի մարմանը, և Հաճախորդը կարող է զրկվել ձեռք բերված անշարժ գույքից։ Վարկային պարտավորությունները ժամկետում չկատարելու դեպքում Վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում և վարկային բյուրոներում, ինչը կարող է վատ ազդեցություն ունենալ Վարկառուի վարկային պատմության վրա և հետագայում խոչընդոտ հանդիսանալ վարկ ստանալու համար:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
Համաձայն «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի՝ Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միասնական հաշվետվողական ստանդարտի (CRS - Common Reporting Standard) պահանջների՝ Բանկը Ձեր՝ օտարերկրյա պետությունների (տարածքների) հարկային ռեզիդենտ հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Վարկի մասին տեղեկությունները ներկայացված են նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն»՝ www.fininfօ.am ինտերնետային կայքում, որը ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Վարկային պայմանագիր կնքելուց հետո Բանկի հետ կարող եք հաղորդակցվել Ձեր նախընտրությամբ փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։
| Անվանում | ֏ | |
|---|---|---|
|
Գրավի առարկայի հետ կապված համաձայնություններ*
|
5,000
|
|
|
Հաջորդող գրավի համաձայնություն*
|
5,000
|
|
|
Գրավի առարկայի փոփոխության համաձայնություն*
|
5,000
|
|
|
Գրավներից որևէ մեկի գրավից ազատման համաձայնություն (չի կիրառվում ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում)*
|
5,000
|
|
|
Սեփականության վկայականի փոփոխության համաձայնություն*
|
5,000
|
|
|
Իրավաբանական անձի վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության ստացում Իրավաբանական անձանց ռեգիստրից*
|
5,000
|
|
|
|
|
|
|
* Ներառյալ ԱԱՀ
|
|
|
Կարևոր նշում․ սակագները կիրառելի են գրավի յուրաքանչյուր առարկայի համար:
Վարկի քաղվածքը կարող եք ստանալ Ձեր նախընտրած եղանակով: Քաղվածքները և տեղեկանքը տրամադրվում են ըստ ստորև ներկայացված սակագնի՝
| Անվանում | ֏ |
|---|---|
|
Քաղվածքի տրամադրում՝յուրաքանչյուր ամիս
|
անվճար
|
|
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` մինչև 6 ամիս*
|
3,000
|
|
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` 6 ամսից ավելի*
|
6,000
|
|
Հաշվի կամ վարկի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում*
|
3,000
|
|
|
|
|
* Ներառյալ ԱԱՀ
|
|