Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտերի առավելություններն այժմ հասանելի են Apple Pay-ով ապահով ու արագ վճարումներ կատարելիս: Համակարգը ոչ միայն խանութներում, այլև կայքերում ու հավելվածներում գնումներ անելու հարմար և պաշտպանված միջոց է։
ԻՆՉՊԵՍ ԿՑԵԼ ՔԱՐՏՆ APPLE WALLET ՀԱՎԵԼՎԱԾԻՆ
Քարտը Wallet-ին կցել կարելի է տարբեր Apple սարքերով՝ հեշտ և արագ։
iPhone
- բացել Wallet հավելվածը,
- վերևի աջ անկյունում սեղմել « + » կոճակը,
- սքանավորել քարտը հեռախոսի տեսախցիկով։
iPad
- մտնել «Կարգավորումներ» բաժինը,
- ընտրել «Wallet & Apple Pay» և սեղմել Add Credit or Debit Card,
- սքանավորել քարտը հեռախոսի տեսախցիկով։
Apple Watch
- բացել Apple Watch հավելվածն iPhone-ում,
- սեղմել Wallet & Apple Pay կոճակը և ընտրել Add Credit or Debit Card,
- սքանավորել քարտը հեռախոսի տեսախցիկով։
Touch ID ունեցող MacBook Pro
- մտնել «Համակարգի նախընտրություններ» (System Preferences) բաժինը,
- բացել «Wallet & Apple Pay» և սեղմել Add Card,
- սքանավորել քարտը համակարգչի տեսախցիկով։
Ինչպես կատարել վճարումներ Apple Pay-ով
Apple Pay-ով գնումներ կարելի է անել աշխարհի ցանկացած կետում, եթե գործարքը կատարելիս տեսնում եք հետևյալ նշաններից մեկը՝
Face ID
Face ID-ով վճարելու համար անհրաժեշտ է երկու անգամ սեղմել iPhone-ի կողային կոճակը, նայել էկրանին և մոտեցնել հեռախոսը տերմինալին:
Touch ID
Touch ID-ի պարագայում անհրաժեշտ է մոտեցնել հեռախոսը տերմինալին՝ մատը պահելով Touch ID-ի վրա։
Apple Watch
Apple Watch-ով գնումներ կատարելիս պարզապես պետք է երկու անգամ սեղմել ժամացույցի կողային կոճակը և այն մոտեցնել տերմինալին։
Apple Pay-ով վճարումներ կարելի է անել նաև հավելվածներում՝ iPhone-ով կամ iPad-ով, ինչպես նաև կայքերում՝ Mac-ով և MacBook Pro-ով։
Օգտակար հղումներ
թարմացված է՝ 07.12.2022 09:28