Google Pay™-ը խանութներում, կայքերում և հավելվածներում անհպում վճարումների համար նախատեսված ծառայություն է: Google Wallet™ դրամապանակին կարելի է կցել և՛ դեբետային, և՛ վարկային քարտեր, ինչից հետո հաճախորդները կարող են վճարել հեռախոսով կամ ժամացույցով։
Ինչպես ակտիվացնել ծառայությունը
Android սմարթֆոնը կամ Wear OS համակարգով աշխատող ժամացույցը կարգավորելու համար պարզապես անհրաժեշտ է քարտն ավելացնել Google Wallet հավելվածին:
Կցել քարտը Google Wallet-ին սմարթֆոնով
- Ներբեռնել կամ բացել Google Wallet հավելվածը
- Սեղմել «Add to Wallet» կոճակը և հետևել հրահանգներին
- Անհրաժեշտության դեպքում վավերացնել քարտը
Կցել քարտը Google Wallet-ին ժամացույցով
- Բացել Google Wallet հավելվածը
- Սեղմել « + » նշանի վրա
- Ավելացնել կողպէկրան (գաղտնաբառ, կենսաչափական տվյալներ), եթե արդեն իսկ չունեք
- Հետևել սմարթֆոնի հրահանգներին
Ինչպես կատարել վճարում
Հաճախ տրվող հարցեր
Որտեղի՞ց կարող եմ ներբեռնել Google Wallet-ը։
Google Wallet-ը կարելի է ներբեռնել Play Store-ից։
Ինչու՞ Google Wallet։
Անվտանգությունն ու գաղտնիությունը ներկառուցված են Google Wallet-ի յուրաքանչյուր հատվածում՝ Հաճախորդի ֆինանսական տվյալները պաշտպանելու համար: Վճարումներ անելիս քարտի համարը որևէ մեկին չի փոխանցվում:
Google Wallet-ն օգտագործելու համար հավելյալ վճարել պե՞տք է։
Ոչ, գործարքները կատարվում են նույն տրամաբանությամբ, ինչ ֆիզիկական քարտի պարագայում:
թարմացված է՝ 31.03.2023 09:43