Արդյունավետությունը՝ ձեր ձեռքերում
POS-տերմինալը վճարումներ ընդունելու հարմար, արագ և հուսալի եղանակ է։
Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից տրամադրվող POS-տերմինալների տեղադրումն անվճար է, իսկ mPOS տերմինալ՝ FlexiPOS ընտրելու դեպքում հեռախոսը նույնպես տրամադրվում է անվճար։
Բացի ավանդական POS-ից, բիզնեսը կարող է նաև ՀԴՄ սարքում ինտեգրել POS տերմինալ վաճառքներն ավելի հարմար կազմակերպելու համար կամ տեղադրել vPOS (վիրտուալ POS տերմինալ) բիզնեսի կայքում՝ օնլայն վաճառք կազմակերպելու համար։
Իսկ գնորդները կկարողանան վճարել իրենց VISA, Mastercard և ArCa վճարային քարտերով։
POS տերմինալներով անկանխիկ գործարքների համար Բիբլոս Բանկ Արմենիան տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխանող նոր սարքավորումներ և տեխնոլոգիաներ՝ որակի և անվտանգության բարձր չափանիշներին համապատասխան։
POS-տերմինալի տեղադրումն իրականացվում է մինչև 5 աշխատանքային օր։ Կա նաև շտապ տեղադրման հնարավորություն։
Այսօր POS տերմինալները կարևոր են ցանկացած բիզնեսի համար։ Դրանք պարզեցնում են գործարքները, դարձնում են վճարումներ ընդունելն ավելի արագ ու բարձրացնում սպասարկման որակը:
POS տերմինալներն ունեն մի շարք առավելություններ և օգնում են՝
- Մնալ մրցունակ թվային շուկայում
- Գրանցել շրջանառության ծավալների աճ
- Հաճախորդին հնարավորություն տալ վճարելու իրեն հարմար եղանակով
- Բարելավել սպասարկման որակը
- Արդյունավետ կառավարել Ֆինանսական միջոցները
Ավանդական POS-տերմինալներով կարելի է ընդունել վճարումներ EMV չիպով ու մագնիսական ժապավենով քարտերով, NFC տեխնոլոգիայով քարտերով, Apple Pay և Google Pay էլեկտրոնային դրամապանակներով։
Տերմինալները միացվում են շարժական կապի միջոցով, որի ծախսերը հոգում է Բանկը։
Պայմանագրի ստորագրումից հետո Բանկի մասնագետներն այցելում են տվյալ սպասարկման կետն և տեղադրում POS-տերմինալը՝ կատարելով անհրաժեշտ ծրագրային կարգավորումներն ու ապահովելով գանձապահ-օպերատորների անվճար ուսուցումը։
Բանկը տրամադրում է POS-տերմինալի օգտագործման ուղեցույց, POS-տերմինալով սպասարկվող քարտերի լոգոտիպերը՝ վաճառքի կետում փակցնելու համար, ինչպես նաև ապահովում սարքի տեխնիկական սպասարկումը։
Քարտի տեսակ | Սակագին |
---|---|
ArCa
|
1.75%
|
Mastercard և Visa՝ թողարկված ՀՀ-ում
|
2%
|
Արտերկրում թողարկված քարտեր
|
2.5%
|
|
Byblos FlexiPOS-ը անհպում անկանխիկ վճարումներ ընդունող հավելված է, որը ներբեռնելով իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են իրենց սմարթֆոնն օգտագործել որպես POS տերմինալ։
Ծառայությունը կարելի է ակտիվացնել NFC տեխնոլոգիայով ու ինտերնետին հասանելիությամբ Android սմարթֆոններում։ Այն նախատեսված է անհպում քարտերից, ինչպես նաև Apple Pay, Google Pay և այլ թվային դրամապանակներից վճարումներ ընդունելու համար:
Հավելվածը հարմար է ցանկացած տեսակի բիզնեսի համար՝ մթերային ու բանջարեղենի խանութներից մինչև սրճարաններ ու սննդի վաճառքի այլ կետեր, առաքման ծառայություններից մինչև փոքր վաճառակետեր ու բացօթյա խանութներ։
Բջջային POS տերմինալը մի շարք առավելություններ ունի․ այն հեշտ է օգտագործման մեջ, տրամադրում է ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային կտրոններ, ապահովում է բարձր անվտանգություն, իսկ գործարքները կատարվում են ավելի արագ։
Քարտի տեսակ | Սակագին |
---|---|
ArCa
|
1.3%
|
Mastercard և Visa՝ թողարկված ՀՀ-ում
|
1.5%
|
Արտերկրում թողարկված քարտեր
|
2.2%
|
vPOS (վիրտուալ POS) տերմինալն ինտերնետային կայքով վճարումների ընդունման համակարգ է։ Այն հարմար տարբերակ է առևտրի կետերի և բրենդների համար, որոնք ցանկանում են իրենց պրոդուկտներն ու ծառայությունները վաճառել օնլայն։
vPOS-ը հնարավորություն է տալիս՝
- Ավելի շատ մարդկանց հասանելի դարձնել բիզնեսի պրոդուկտներն ու ծառայությունները
- Դուրս գալ միջազգային շուկա
- Բարելավել հաճախորդների կողմից գնումներ անելու գործընթացը
- Մեծացնել վաճառքների ծավալն ու եկամուտները
- Ուսումնասիրել կայքի այցելուների նախասիրությունները
- Դիտել և կառավարել գործարքները
Բանկը տրամադրում է նաև անվճար տեխնիկական խորհրդատվություն և սպասարկում։
Քարտի տեսակ | Սակագին |
---|---|
ArCa
|
1.75%
|
Mastercard և Visa՝ թողարկված ՀՀ-ում
|
2%
|
Արտերկրում թողարկված քարտեր
|
2.5%
|
|
Բացի POS-տերմինալ ձեռք բերելուց, բիզնեսը կարող է նաև արդեն իսկ օգտագործվող ՀԴՄ սարքը վերածել POS տերմինալի, ինչը թույլ կտա ընդունել վճարումներ և տպել ՀԴՄ կտրոններ մեկ սարքով:
Նման լուծումով անկանխիկ վճարումներ ընդունելն անվտանգ է, արագ ու հարմար։
ՀԴՄ սարքով նույնպես կարելի է ընդունել անհպում վճարումներ NFC տեխնոլոգիայով քարտերով, Apple Pay և Google Pay դրամապանակներով։
Քարտի տեսակ | Սակագին |
---|---|
ArCa
|
1.75%
|
Mastercard և Visa՝ թողարկված ՀՀ-ում
|
2%
|
Արտերկրում թողարկված քարտեր
|
2.5%
|
|
Ծառայությունը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի մասնաճյուղ, ստորագրել POS-տերմինալի դիմումի ձևը և կնքել պայմանագիր Բանկի հետ։
Ծառայությունից օգտվելու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է բանկային հաշիվ ունենա/բացի Բանկում: Հաշվի սպասարկման ու քաղվածքի տրամադրման պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։
Նախքան ֆիզիկական POS տերմինալով որևէ գործարք կատարելն անհրաժեշտ է համոզվել, որ.
- Քարտը վնասված չէ, նախկինում կտրած և սոսնձած չէ, նորոգված չէ, տեսանելի վնասվածքներ չեն նկատվում:
- Քարտի դիմերեսի 16 նիշը, Քարտապանի անունը և քարտի գործողության ժամկետն ընթեռնելի են:
- Քարտի գործողության ժամկետը վավեր է։ (Քարտը վավեր է մինչև քարտի վրա դաջված ամսվա վերջին օրվա ավարտը՝ ժամը 24:00-ն)։
- Քարտի հակառակ կողմում առկա է քարտապանի ստորագրությունը:
Բոլոր այն դեպքերում, երբ քարտը կճանաչվի կեղծ կամ տվյալ անձին չպատկանող, պարտադիր կարգով գործարքը պետք է մերժվի, իսկ քարտը, հնարավորության դեպքում՝ առգրավվի:
POS տերմինալով վճարումներ ընդունելիս արգելվում է վճարային քարտի տվյալները հավաքագրել, հրապարակել կամ փոխանցել երրորդ անձանց կամ դրանք օգտագործել մեկ այլ նպատակով։
Եթե իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը Բանկում ունի հաշիվ, անհրաժեշտ է ներկայացնել միայն գործունեության վայրը հաստատող փաստաթուղթ (եթե այն արդեն իսկ առկա չէ Բանկում)։ Եթե ոչ, պետք է ներկայացնել նաև հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Բանկային հաշվի և դրանում առկա միջոցների տիրապետման հաշվետիրոջ իրավունքների սահմանափակումը, ինչպես նաև առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող են իրականացվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացված որոշումների հիման վրա:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասինե ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
«Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Պայմանագիր կնքելուց հետո Բանկի հետ կարող եք հաղորդակցվել Ձեր նախընտրությամբ փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։