Մասնակիցների շրջանակը՝
- աուդիտորական կազմակերպության համապատասխանությունը Աուդիտորական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ ԿԲ խորհրդի 2011թ. մարտի 1-ի թիվ 39Ն որոշմամբ ամրագրված սկզբունքներին:
- աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա աուդիտորական ծառայությունների մատուցման նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ, բացառությամբ միջազգային ճանաչում ունեցող այն աուդիտորական կազմակերպությունների, որոնք ըստ եկամտաբերության ընդգրկված են լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների շարքում,
Հայտերի ընդունման ձևը, ժամերը և վերջնաժամկետը
- Հայտերը պետք է ներկայացվեն ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲ ընկերություն՝ ՀՀ ք. Երևան, Ամիրյան փ. 18/3 շ. հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00, Ֆինանսների և Վարչարարության վարչություն:
- Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 21.02.2022թ. ժամը 14:00:
- Հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված ծրարով: Ծրարը պետք է պարունակի աուդիտորական կազմակերպության առաջարկությունները երկու փաթեթի տեսքով՝ առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական, իսկ երկրորդում՝ ֆինանսական կողմին վերաբերվող առաջարկությունները:
- Հայտն ընդունելու պահին գրանցվում է առանձին գրանցամատյանում՝ ըստ ստացման հերթականության՝ ծրարի վրա նշելով գրանցման համարը, ամսաթիվը և ժամը: Աուդիտորական կազմակերպության անունից/պատվերով հայտը Բանկ ներկայացնող անձին տրվում է տեղեկանք հայտի ստացման վերաբերյալ:
- Սույն կարգի պահանջներին չհամապատասխանող հայտերը, ինչպես նաև հայտը ներկայացնելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերն առանց բացելու մերժվում են և վերադարձվում են ներկայացնողին:
- Աուդիտորական կազմակերպության կողմից ներկայացվող հայտը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները՝ աուդիտի իրականացման մեթոդները, աուդիտի ընդհանրական պլանը, ժամանակացույցը, աուդիտորական եզրակացության 7 ղեկավարության նամակի ներկայացման ժամկետները, կազմակերպության հակիրճ նկարագրությունը, պատմությունը, աուդիտ իրականացնող խմբի ղեկավարի, աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը և աշխատանքային փորձը, աուդիտի իրականացման նախընտրելի արժեքը ՝ առանձին 2 տարվա կտրվածքով և առանձին երեք տարվա կտրվածքով:
- Հայտերի ընդունման վերջին օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում Բանկը կատարում է հայտերի ուսումնասիրություն և որոշում է նախնական հաղթողին, որն արձանագրվում է: Հայտեր ներկայացրած ընկերությունների ներկայացուցիչները հրավիրվում են հայտերի բացմանը:
- Բանկի խորհուրդը, արդյունքների մասին արձանագրությունը ստանալուց հետո, համաձայն ՀՀ օրենսդրության, անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության և հաստատման հարցը պատրաստում է Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի օրակարգ ընդգրկելուն:
- Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից Բանկում անկախ աուդիտորական ստուգում իրա կանացնող կազմակերպություն հաստատելու դեպքում հաղթող կազմակերպությունը ստանում է համապատասխան ծանուցում:
- Հայտերը բացելու նիստի օրը և ժամը՝ 28.02.2022թ. ժամը 15:00:
Պայմանագրի էական պայմանները.
- աուդիտի իրականացում, որը ընդգրկում է հետևյալ բնագավառները՝ հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը ՖՀՄՍ-ի պահանջներին, Բանկի կողմից ՀՀ Կենտրոնական Բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում, Բանկում ներքին հսկողության նվազագույն պահանջների պահպանման ստուգում, տեղեկատվական տեխնոլոգիաների ռեսուրսների ստուգում՝ ամբողջականության, հասանելիության, գաղտնիության և օրենսդրության պահանջներին համապատասխանության ուղղություններով,
- աուդիտի իրականացման ժամկետ՝ 01.12.2022թ.-20.02.2023թ., 01.12.2023թ.-20.02.2024թ., 01.12.2024թ.-20.02.2025թ.,
- աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետ՝ 21.02.2023թ., 21.02.2024թ., ., 21.02.2025թ.,
- աուդիտորական հաշվետվության (այդ թվում՝ նամակ Բանկի ղեկավարությանը) ներկայացման ժամկետ՝ 26.02.2023թ., 26.02.2024թ., 26.02.2025թ.,
- կիսամյակային միջանկյալ համառոտ ֆինանսական հաշվետվությունների դիտարկման իրականացում,
- կիսամյակային միջանկյալ համառոտ ֆինանսական հաշվետվությունների դիտարկման իրականացման ժամկետ՝ 01.07.2022թ. – 12.08.2022թ., 01.07.2023թ.– 12.08.2023թ., 01.07.2024թ. – 12.08.2024թ.,
- կիսամյակային միջանկյալ համառոտ ֆինանսական հաշվետվությունների դիտարկման իրականացման հաշվետվության/ կարծիքի ներկայացման ժամկետ՝ 14.08.2022թ., 14.08.2023թ. 14.08.2024թ.:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- աուդիտորական կազմակերպության պետական գրանցման վկայականի և համապատասխան ներդիրի, ինչպես նաև կանոնադրության պատճենները,
- աուդիտորական ծառայություն մատուցելու արտոնագրի պատճենը,
- ՀՎՀՀ-ի պատճենը,
- աուդիտորական կազմակերպության գրանցման և գործունեության վայրի, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ տվյալներ: