• 08.06.2022
  • Հայտարարություն
Զգուշացե՛ք զեղծարարներից

Հարգելի՛ Քարտապաններ,

Տեղեկացնում ենք, որ վերջերս շատացել են քարտերով իրականացվող զեղծարարությունների դեպքերը, մասնավորապես՝ որոշ կայքերի միջոցով զեղծարարները կապ են հաստատում քարտապանների հետ՝ հաշիվներից գումարներ շորթելու նպատակով։

Ուստի, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ գումար ստանալու համար բավարար է տրամադրել միայն քարտի համարը, իսկ ամբողջական վավերապայմանները (քարտի համար, քարտապանի անուն, վավերականության ժամկետ, CVV2) օգտագործվում են քարտով վճարում իրականացնելու և/կամ քարտից գումար ելքագրելու համար:

Քարտով օնլայն տիրույթում վճարումներ իրականացնելիս խնդրում ենք լինել առավել ուշադիր և կասկածելի կայքերից գնունմներ չիրականացնել:

Բանկը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից տրամադրած տվյալների օգնությամբ քարտից այլ անձանց կողմից միջոցներ ելքագրելու համար։

Հորդորում ենք ցանկացած կասկածելի գործարքի դեպքում կապ հաստատել Բանկի հետ +37460616100 հեռախոսահամարով։

Հարգանքով`
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ

թարմացված է՝ 16.08.2022 19:03
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ