Հարգելի՛ Հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն վերանայել է Բանկի արտարժույթով կանխիկացման սակագնի ձևավորման կարգը:
15.07.2022թ.-ից սկսած արտարժույթով կանխիկացման սակագինը հաստատվելու է Բանկի տնօրինության կողմից օրական կտրվածքով և հրապարակվելու է Բանկի ինտերնետային կայքում: Օրական կտրվածքով սահմանված սակագինը չի կարող գերազանցել 3%-ը: Ձեր կողմից արտարժույթով կանխիկացում կատարելու օրը կիրառվելու է Բանկի ինտերնետային կայքում հրապարակված սակագինը:
Կանխիկացման սակագնի որոշման համար հիմք է ընդունվելու միջբանկային շուկայում կանխիկ և անկանխիկ գործարքների սակագների փոփոխությունը:
Սակագների մասին լրացուցիչ տեղեկտավություն ստանալու, ինչպես նաև տվյալ պահին գործող արտարժույթի կանխիկացման սակագնին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60 61 61 00 հեռախոսահամարին:
Հարգանքով՝
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ