• 24.01.2025
  • Նորություն
15 Apple սարք՝ Բանկի հավատարիմ հաճախորդներին․ Արշավի ամփոփում

Հունվարի 22-ին ամփոփվեց Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապանների համար կազմակերպված «Թվային գնումներ, իրական շահումներ» արշավը։

Ակցիայի 15 հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ իր շահած Apple սարքը․ խաղարկվում էր 5 հատ iPhone 16 Pro, 5 հատ 2-րդ սերնդի Apple Watch SE և 5 հատ 2-րդ սերնդի AirPods Pro։

Արշավին մասնակցելու համար թվային Mastercard քարտապանները պետք է նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը կատարեին 3 և ավելի վճարում ընդհանուր 50,000 և ավելի ՀՀ դրամի չափով։ Հաղթողներն ընտրվել էին պատահականության սկզբունքով՝ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում։

Պարգևների հանձնման արարողությունը կայացավ Երևանի The Alexander հյուրանոցում՝ Բանկի և Mastercard-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Բիբլոս Բանկ Արմենիայի Հաճախորդները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր Հաճախորդներին բարձրակարգ ծառայություններ մատուցենք և՛ թվային լուծումների, և՛ մարդկային, դեմ առ դեմ շփման միջոցով։ Մենք նաև բարձր ենք գնահատում մեր Հաճախորդների հավատարմությունն ու պարբերաբար կազմակերպում ենք նմանատիպ արշավներ, որոնց կենտրոնում նորարարությունն է, մեր հաճախորդների հարմարավետությունն ու գոհունակությունը»,- միջոցառման ժամանակ նշեց Բիբլոս Բանկ Արմենիայի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

Բանկի հաճախորդների համար պարբերաբար մշակվում են ամենատարբեր ակցիաներ ու արշավներ, իսկ ծառայությունները՝ համապատասխանեցվում նրանց կարիքներին։

 article slider 484
 article slider 483
 article slider 482
 article slider 481
 article slider 480
 article slider 479
 article slider 477
 article slider 476
 article slider 472
1 / 9
թարմացված է՝ 24.01.2025 13:51
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ