-
16.07.2025
-
Պրոդուկտ
Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է «Կիսվիր ընկերոջդ հետ» նոր ծրագիրը, որի միջոցով հաճախորդները կարող են հրավիրել իրենց ընկերներին ու մտերիմներին Բանկ և ստանալ 20,000 դրամ պարգևատրում յուրաքանչյուր հաջողված հրավերի համար։
Ծրագրի շրջանակում կարելի է հրավիրել Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդ չհանդիսացող անսահմանափակ թվով անձանց ու ստանալ պարգևատրում ամեն անգամ, երբ նրանք դառնան Բանկի հաճախորդ և օգտվեն հետևյալ պրոդուկտներից մեկից.
- Վարկ
- Ավանդ
- Business Pro փաթեթ
Հրավերներ ուղարկելու համար պարզապես անհրաժեշտ է անցնել հղումով, լրացնել հրավիրողի և հրավիրվողի տվյալները, իսկ երբ վերջիններս ձեռք բերեն նշված պրոդուկտներից մեկը, պարգևատրում(ներ)ը կփոխանցվեն հրավիրողի՝ Բանկում ունեցած հաշվին։
Ծրագրին հնարավոր է մասնակցել ու հայտ ձևակերպել առցանց, որից հետո թե՛ հրավիրողը, թե՛ հրավիրվողն էլեկտրոնային նամակով կստանան չկրկնվող կոդեր, որոնք էլ կօգտագործվեն հրավերը հաստատելու և պարգևատրումը փոխանցելու համար։