• 19.04.2010
  • Նորություն
Բիբլոս Բանկը պատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին

April 13Բիբլոս Բանկը պատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին

Բիբլոս Բանկի կենտրոնական գրասենյակ, Աշրաֆիե, Բեյրութ, Լիբանան 13 ապրիլի,  2010թ.:

Դոկտոր Ֆրանսուա Ս. Բասսիլը` Բիբլոս Բանկ խմբի խորհրդի նախագահը և գլխավոր տնօրենը, ճաշկերույթ կազմակերպեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ՝ պրն. Հովիկ Աբրահամյանի, և նրա` Լիբանան կատարած պաշտոնական այցի ժամանակ ուղեկցող պատվիրակության պատվին: Ճաշկերույթը տեղի ունեցավ Լե Մայիլոն ռեստորանում՝ նշանավոր քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև առաջատար գործարարների և Բիբլոս Բանկ խմբի ղեկավարների ներկայությամբ:

Իր ողջույնի ուղերձում Դոկտոր Բասսիլը գովեստի խոսքեր ասաց  Հայաստանում 2007 թվականից գործող թերևս միակ լիբանանյան բանկի՝ Բիբլոս Բանկի, և հայ ժողովրդի միջև սերտ հարաբերությունների վերաբերյալ: Նա ասաց. «Հայերը զգալի դեր ունեն մեր խմբում և՜ որպես բաժնետերեր, և՜ որպես հաճախորդներ: Մեր բանկն աշխատում է հայկական սփյուռքի հետ համագործակցության ուժեղացման  շուրջ, անկախ նրանից թե որտեղ է այն, ինչպես նաև Լիբանանի հայերի և մասնավորապես՝ Հայաստանի միջև»:
 
Դոկտոր Բասսիլը նշեց նաև. «Հայաստանի տնտեսությունը խոստումնալից է: Տնտեսական զգալի աճի խթանման համար այն ունի բավական բնական և մարդկային ռեսուրսներ: Շարունակելով զարգացմանը զգալիորեն նպաստելու իր ռազմավարությունն այն հասարակություններում, որոնցում բանկը գործունեություն է ծավալում՝ Հայաստանում Բիբլոս բանկի քաղաքականությունը միտված է լինելու տնտեսության արտադրական սեկտորների և դրանց հիմքը կազմող սպառման գործընթացի ամրապնդմանը: Սա նշանակում է արդյունաբերության և ծառայությունների ֆինանսավորում, ինչպես նաև հիփոթեքային, սպառողական և մասնագիտական վարկերի տրամադրում մանրածախ մակարդակով, ինչն էլ կնպաստի Հայաստանի միջին դասի ընդլայնմանը, իր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը և կայուն, երկարաժամկետ տնտեսական աճին ուղղված երկրի նախագծերի աջակցմանը»:

Այնուհետև, շեշտելով Հայաստանի և Լիբանանի միջև եղած նմանությունները, Դոկտոր Բասսիլը գովեստի խոսքեր ասաց երկու երկրների միջև ամուր գործընկերական և ընկերական հարաբերությունների վերաբերյալ. «Հայաստանը մի երկիր է, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն, որը ծագում է երկրագնդի ամենահին քաղաքակրթություններից մեկից»: «Ինչպես և լիբանանցիները, հայերը ճկուն, եռանդուն և նպատակասլաց են: Իրենք չեն ընդունում ծուլությունը, կախյալ դրությունը, անկեղծորեն ձգտում են բարելավել իրենց կենսապայմանները և կրթությունը: Նրանք նաև հետ են մղում իրենց ազատության կամ արժանապատվության դեմ ուղղված ցանկացած փորձ։ Այսպիսով, հայերը մարդիկ են, ովքեր արժանի են կյանքին, և մենք մեծ հարգանքով և բարձր գնահատանքով ենք վերաբերում իրենց»:

Պրն. Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց դոկտոր Բասսիլին իր մեծ նախաձեռնության համար: Նա նույնպես իր հպարտությունն արտահայտեց Լիբանանի նկատմամբ և շնորհակալություն հայտնեց Լիբանանի իշխանություններին՝ հայկական համայնքի ընդունման և հայերին մեծ հարգանք և աջակցություն ցուցաբերելու համար: Նա ավելացրեց. «Մենք կձգտենք ընդլայնել Լիբանանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները այնպես, որ դրանք լինեն այնքան արդյունավետ, որքան քաղաքական համարագործակցությունն է մեր երկրների միջև»:

Հարկ է նշել, որ Բիբլոս Բանկը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում երեք մասնաճյուղերով՝ առաջարկելով բազմազան բանկային ծառայություններ, ինչպիսիք են առևտրային վարկավորումը, նախագծերի ֆինանսավորումը, ակտիվների կառավարումը, անհատական ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունները:

թարմացված է՝ 17.08.2022 14:41
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ