• 29.04.2010
  • Նորություն
Բիբլոս Բանկը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

CongoԲիբլոս Բանկը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

Բիբլոս Բանկի կենտրոնական գրասենյակ, Աշրաֆիե, ապրիլ,  2010թ.:

Այս ամսվանից Բիբլոս Բանկը գործունեություն է ծավալում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Բիբլոս Բանկը ձեռք է բերել “Banque Solidaire” –ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը եւ այն վերանվանել  Byblos Bank DR Congo («Բիբլոս Բանկ Կոնգո»): Այս քայլը բանկի ընդլայնման ռազմավարության շրջանակներում  ուղղված է տարածաշրջանում բանկի դիրքի ամրապնդմանը և համաշխարհային ճանաչման բարձրացմանը՝ հիմնվելով ֆինանսական և բանկային ոլորտում նրա ավելի քան 60 տարվա փորձառության վրա:

Դոկտոր Ֆրանսուա Ս. Բասսիլը` Բիբլոս Բանկ խմբի խորհրդի նախագահը և գլխավոր տնօրենը, իր խոսքում նշեց. «Բիբլոս Բանկի ընդլայնման ռազմավարությունն ուղղված է իր հարուստ փորձի կիրառմամբ գործունեության համար կայուն հիմքեր ստեղծելուն եւ լրացնելու այնպիսի գրավիչ շուկաների բացերը ինչպիսին է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը»:

Զարգացող շուկաները կնպաստեն Բիբլոս Բանկի կապիտալի ծավալի եւ ֆինանսական հնարավորությունների աճին՝ հանգեցնելով  հաճախորդների թվի, ինչպես նաեւ ծառայությունների ցանկի ընդլայնմանը: Գործելով Կոնգոյի խոստումնալից շուկայում, Բիբլոս Բանկը կարող է լիբանանյան սփյուռքին ուղեկցել ամբողջ աֆրիկյան աշխարհամասում եւ աջակցել հայրենական ու արտասահմանյան ներդրողներին իրենց բիզնեսի զարգացման եւ նախագծերի իրականացման գործում:

Նոր ձեռքբերված միավորը Քինշասայում գործում է իբրեւ Բիբլոս Բանկ Խմբի անկախ մասնաճյուղ: Բանկն իր հաճախորդներին առաջարկում է բարձրակարգ ծառայություններ, ինչպիսիք են կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային պրոդուկտները:

Այս քայլն էապես կուժեղացնի Բիբլոս Բանկի դիրքը եւ նրա ներկայությունը 12 երկրների եւ 3 աշխարհամասերի տարածաշրջանային եւ միջազգային շուկաներում՝ Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Սիրիա, ՄԱԷ, Իրաք, Հայաստան, Սուդան, Նիգերիա եւ այժմ արդեն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:

թարմացված է՝ 17.08.2022 14:39
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ