• 07.12.2010
  • Նորություն
Բանկի եռամյա գործունեությունը. աղետի գոտին պետք է զարգանա

news 09.12.2010«Բիբլոս Բանկ  Արմենիա»-յի եռամյա գործունեությունը.
աղետի գոտին պետք է զարգանա

Հայաստան, Երևան. դեկտեմբերի 7, 2010  - Դեկտեմբերի 7-ին կայացավ  մամլո ասուլիս՝ նվիրված Երևանում գումարված «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի խորհրդի տարեկան նիստում քննարկված միջազգային բանկային ռազմավարությանը, ինչպես նաև ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚-յի եռամյա գործունեությանը:

Ասուլիսի բանախոսներն էին դոկտոր Ֆրանսուա Բասսիլը՝«Բիբլոս Բանկ Խմբի» և «Բիբլոս Բանկ Արմենիա»ՓԲԸ-ի խորհրդի նախագահը, պարոն Արարատ Ղուկասյանը` «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, պարոն Ալան Թոհմեն՝ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի խորհրդի անդամ և պարոն Ալան Վաննան՝ «Բիբլոս Բանկ Արմենիա»՚ ՓԲԸ-ի խորհրդի անդամ: Ասուլիսին ներկա էր նաև «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ բաժնետերերից ՎԶԵԲ (EBRD) ներկայացուցիչը:

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի խորհրդի տարեկան նիստին հաջորդող ասուլիսին գլխավոր բանախոսն էր խորհրդի նախագահ դոկտոր Ֆրանսուա Բասսիլը:

«Մեր բանկը 2007 թվականին հիմնադրվեց Հայաստանում, որի հետ Լիբանանը միշտ սերտ կապերի մեջ է եղել»,- նշել է նախագահը: «Հայ և լիբանանցի ժողովուրդները շատ ընդհանուր հատկանիշներ ունեն»:

Նա ներկայացրեց լիբանանյան «Բիբլոս Բանկ Խմբի» զարգացման տեսլականը:
Իբրև միջազգային ֆինանսական հաստատություն՝ «Բիբլոս Բանկ Խմբի» մասնաճյուղեր ունի 12 երկրներում, այդ թվում՝ Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Կիպրոս, Միացյալ Թագավորություն, Հայաստան, Սիրիա, Նիգերիա, Սուդան, Կոնգո, Իրաք և Արաբական Միացյալ Էմիրություններ:

Կայունացման շրջանից հետո 2011 թիվը կդառնա բանկի «առավել լայնածավալ գործունեության սկիզբը»: Կմատուցվեն նոր ծառայություններ, ինչպիսիք են առևտրավարկային և ներդրումային ֆինանսավորում` հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար:

«Մեր նպատակն է աճել և ընդլայնվել նաև Երևանի տարածքից դուրս: Այս առումով խորհրդանշական է այն, որ այսօր` 1988թ. երկրաշարժի հիշատակման օրը, մենք հայտարարում ենք մեր ընդլայնման և ներդրումների ծրագրերը Վանաձորում՝ ավերիչ երկրաշարժից լուրջ վնասներ կրող գոտում»,- նշեց դոկտոր Ֆրանսուա Բասսիլը:
2011թ. Վանաձորում նոր հասցեյում բացվող բանկի մասնաճյուղը լրացուցիչ աշխատատեղեր կստեղծի աղետի գոտու բնակչության համար:

Նախագահն այնույհետև հավաստիացրեց, որ«ՙԲիբլոս Բանկ Խմբի» կողմից բազմամյա և կայուն նվիրվածությունը կգործի ի նպաստ  Հայաստանի տնտեսության բարելավմանը: Այս գործընթացը ևս կամրապնդի հայերի ու լիբանանցիների միջև ունեցած համագործակցությունը:

թարմացված է՝ 17.08.2022 14:38
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ