• 10.01.2011
  • Նորություն
5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում մասնավոր բիզնեսին աջակցելու նպատակով

reports15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում մասնավոր բիզնեսին աջակցելու նպատակով

ՆԱԵԿ միջազգային հիմնադրամը Բիբլոս Բանկ Արմենայի հետ համատեղ ֆինանսավորում են հայաստանյան փոքր եվ միջին ձեռնարկությունների վարկային ծրագիրը:

2010թ.-ի դեկտեմբեր ամսվա վերջերից  սկսել է գործել Բիբլոս Բանկ Արմենայի ԱՄՆ 5 միլիոն դոլարի վարկային ծրագիրը՝ ուղղված միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Վարկային ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ/OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) հետ կնքած պայմանագրի շրջանակներում:
Տրամադրած միջոցները  Բիբլոս Բանկ Արմենիան ուղղելու է Հայաստանում գործող փոքր եվ միջին ձեռնարկությունների մինչեվ 5 տարի ժամկետով եվ արտոնյալ տոկոսադրույքներով վարկավորմանը, բարձրացնելով ֆինանսավորման մատչելիությունը տնտեսության զարգացման համար կարեվոր այս հատվածի համար:

ՆԱԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) մասին

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) բազմակողմանի զարգացած ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է 1976 թ.-ին OPEC-ի  անդամ երկրների կողմից: Ֆինանսավորման մեթոդները ներառում են` վարկեր զարգացման նախագծերի և ծրագրերի համար, վճարային հաշվեկշռի աջակցություն և պարտքի մարում Խոշոր պարտապան աղքատ երկրների (HIPC) կազմակերպության նախաձեռնությամբ, առևտրի ֆինանսավորում, աջակցություն մասնավոր ձեռնարկություններին, դրամաշնորհներ տեխնիկական աջակցության համար, սննդամթերային օգնություն, հետազոտական և  հումանիտար օգնության աշխատանքներ, ինչպես նաև ռեսուրսների տրամադրում այլ զարգացմանն ուղված կազմակերպությունների, որոնց գործունեություններն ուղղված են աջակցելու զարգացող երկրներին: 2009 թ.-ի օգօստոսի 31-ի դրությամբ ընդհանուր ներդրումները կազմել են ավելի քան 11 տրիլիոն ԱՄՆ դոլլար:

թարմացված է՝ 17.08.2022 14:37
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ