• 24.01.2011
  • Նորություն
Բիբլոս Բանկը` տարվա լավագույն համագործակցող բանկ

Հունվարի 24-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի երկամյակի կապակցությամբ կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարվել են կառույցի հետ համագործակցող լավագույն երեք բանկերը, որոնցից մեկը «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն է:

«Բիբլոս Բանկ Արմենիա»-ն խիստ կարևորում է նման հեղինակավոր կառույցի կողմից տրված գնահատականը: Բանկ - հաճախորդ հարաբերություններում  ցուցաբերած ողջամտության և խնդիրների շուտափույթ լուծման նվիրվածությունը վկայում է բանկի՝ հայկական շուկայում կայուն բանկային ծառայությունների մատուցմանն ուղղված երկրաժամկետ ռազմավարական հակվածության մասին:

Բարձր գնահատելով  Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի դերը հայկական ֆինանսական շուկայում` «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն շնորհավորում է գրասենյակի գործունեության երկրորդ տարելիցը և հավաստիացնում, որ շարունակելու է բաց և արդյունավետ համագործակցությունն ի նպաստ Հայաստանում բանկային ոլորտի զարգացմանը:

թարմացված է՝ 17.08.2022 14:58
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ