Բիբլոս Բանկ Արմենիան 2012-ի տարեմուտին
Երբ ճիշտ և արդյունավետ բանկային բիզնես է տարվում
Բիբլոս Բանկ Արմենիայի համար 2011 թվականը նշանավորվեց մի շարք խոշոր ֆինանսական գործարքներով և ծրագրերի իրագործմամբ: Հաջողությամբ ավարտին են հասցվել ֆինանսական միջազգային գործարքներ և նախատեսվում են նորերը՝ միտված Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
Մասնավոր բիզնեսներին տրամադրվող ֆինանսավորման մատչելիությունը խթանելու համար Բիբլոս Բանկ Արմենիան համագործակցում է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ ) հետ: ՎԶԵԲ-ի կողմից 2011 թվականին Բիբլոս Բանկ Արմենիային տրամադրված 5 միլիոն ԱՄՆ դոլար վարկային պայմանագրի շրջանակում ֆինանսավորումը ամբողջապես ստացվել և արդեն տեղաբաշխվել է ՀՀ տնտեսվարող սուբյեկտների միջև՝ հիմնականում արտադրության, սպասարկման և սննդի վերամշակման ոլորտներին:
Վերջերս Բիբլոս Բանկ Արմենիայի և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Ֆոնդի (EFSE ) միջև կնքված պայմանագրի իամաձայն՝ Բանկին տրամադրվել է 875 միլիոն ՀՀ դրամի և 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Այս գումարներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանը:
« Ավարտին են մոտեցել Բիբլոս Բանկի և այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցությունները, որոնց արդյունքում բանկին տրամադրվելու է մեծածավալ և երկարաժամկետ ֆինանսավորում գալիք տարվա առաջին եռամսյակում: Նոր միջոցները ուղղվելու են Փոքր եվ Միջին ձեռնարկությունների, ինչպես նաեվ հիպոթեքային ֆինանսավորման ծրագրերին ե, - նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը: