• 16.03.2012
  • Նորություն
Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» -ի անդամ է

reports2Բիբլոս Բանկ Արմենիան 2012թ-ի մարտի 5-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» -ի անդամ է:

ՆԱՍԴԱՔ-ին անդամակցելու շնորհիվ Բիբլոս Բանկ Արմենիան հնարավորություն ունի առևտուր իրականացնել բոլոր հարթակներում, այդ թվում պետական և կորպորատիվ պարտատոմսերի, ՌԵՊՈ-ների եւ արտարժույթի հարթակներում, ինչպես նաև բորսայի  առևտրային համակարգի միջոցով իրականացնել հասցեական գործարքներ,  մասնակցել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի  կանոնների մշակման և լրամշակման գործընթացին:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը թափանցիկ բորսայական շուկայի ձևավորման միջոցով նպաստում է հայկական ընկերությունների կողմից կապիտալի ներգրավման հնարավորությունների ընդլայնմանը և Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Անդամակցելով ՆԱՍԴԱՔ-ին՝ Բիբլոս Բանկ Արմենիան իր կորպորատիվ արժեքներն ու սկզբունքներն է բերում վստահություն վայելող մոտ 4000 կազմակերպությունների ընտանիք:

թարմացված է՝ 17.08.2022 14:33
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ