• 27.03.2012
  • Նորություն
IFC-ն օժանդակում է Բանկի հիփոթեքային և բնակարանային վարկավորմամբ էներգաարդյունավետությունը խթանելու գործում

ifcIFC-ն օժանդակում է «Բիբլոս Բանկ Արմենիա ընկերության»` հիփոթեքային և բնակարանային վարկավորմամբ էներգաարդյունավետությունը խթանելու գործում

IFC-ն օժանդակում է «Բիբլոս Բանկ Արմենիա ընկերության»` հիփոթեքային և բնակարանային վարկավորմամբ էներգաարդյունավետությունը խթանելու գործում

IFC-ն օժանդակում է «Բիբլոս Բանկ Արմենիաե ընկերությանը` հԵրևան, Հայաստան, մարտի 27, 2012թ.- Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) գործակցում է «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության հետ` Հայաստանում հիփոթեքային վարկավորումն ընդլայնելու և բնակարանային էներգաարդյունավետության քաջալերմանը ուղղված վարկավորում  ձևավորելու նպատակով` նպաստելով էներգիայի խնայողությանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:

IFC-ն «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությանը կտրամադրի 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, իր հաճախորդներին հիփոթեքային ֆինանսավորում տրամադրելու նպատակով, ինչպես նաև բնակչությանը կընձեռի հնարավորություն օգտվելու Հայաստանի բանկային համակարգի կողմից առաջին անգամ առաջարկվող բնակարանային էներգաարդյունավետության վարկային փաթեթից: IFC-ի «Հայաստանում Կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» խորհրդատվական աջակցությաբ` «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը կմշակի բնակարանային էներգաարդյունավետության ֆինանսավորման իր պրոդուկտը:

IFC-ն, ունենալով բնակարանային էներգաարդյունավետության պորտֆելն ընդլայնելու հարցում ֆինանսական հաստատություններին օժանդակելու տարածաշրջանային փորձ,  «Բիբլոս Բանկ Արմենիա»  ընկերության վարկային և ռիսկերի գծով մասնագետների համար ուսուցողական դասընթացներ կիրականացնի` վերջիններիս ուսուցանելով գնահատել էներգաարդյունավետության վարկերի դիմումների ռիսկայնությունը և ընթացք տալ այդ դիմումներին: Հաշվի առնելով Հայաստանում էներգակիրների սակավությունը և համապատասխան էներգիայի բարձր գինը` էներգաարդյունավետությունը երկրում  խիստ պահանջարկ ունի:

«Էներգաարդյունավետությունը խթանելու և համապատասխան վարկավորման միջոցով մենք կարող ենք օգնել Հայաստանի բնակարանատերերին` նվազեցնելու էներգիայի համար տարեկան ծախսվող գումարները, վարելու բնապահպանական տեսակետից առավել նպաստավոր կենսակերպ և բարելավելու առողջությունը,  հարմարավետությունն ու անվտանգությունը իրենց տներում: Նման ֆինանսավորումն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում, ուստի այն հավասարապես կարևոր է թե՜ մեր հաճախորդների, և թե՜ «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության համար», - ասաց «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:

IFC-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման ասաց. «Հայաստանում մեր ռազմավարությունն է` ավելացնել ֆինանսավորման, այդ թվում` էներգաարդյունավետության բարձրացմանը ուղղված վարկերի  մատչելիությունը և խրախուսել կայուն տնտեսական աճը, աջակցել աշխատատեղերի ստեղծմանը և դիվերսիֆիկացնել երկրի տնտեսական բազան: Աշխատելով «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության պես ֆինանսական միջնորդների հետ` մենք կարող ենք էական զարգացում ապահովել մի երկրի համար, որը հիմնականում ապավինում է ներկրվող էներգակիրներին»:

1995թ. Հայաստանի անդամակցելուց ի վեր` IFC-ն 202 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 35 ծրագրերում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության բնագավառներում:
IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը:

IFC-ի «Հայաստանում կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրն» իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ:

IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն բացառապես մասնավոր հատվածին ուղղված համաշխարհային զարգացման խոշորագույն հաստատությունն է: Մենք օգնում ենք զարգացող երկրներին` հասնելու ֆինանսական ներդրումների միջոցով կայուն աճի` ձեռնարկություններին և կառավարություններին խորհրդատվական ծառայություններ մատուցելու և միջազգային ֆինանսական շուկաներից կապիտալ ներդրումներ ներգրավելու միջոցով: 2011 ֆիսկալ տարում` ողջ աշխարհում տիրող տնտեսական անորոշության պայմաններում, մենք օգնել ենք մեր հաճախորդներին` աշխատատեղեր ստեղծելու, բնապահպանական գործունեությունը հզորացնելու և իրենց համայնքներին օգտակար լինելու հարցերում` այդ ամբողջ ժամանակահատվածում մշտապես պահպանելով ներդրումների բարձր մակարդակը շուրջ 19 միլիարդ ԱՄՆ դոլար: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.ifc.org:

թարմացված է՝ 17.08.2022 14:29
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ