• 26.02.2013
  • Նորություն
Բիբլոս Բանկ Արմենիա՝ հինգ տարի Հայաստանում

Բիբլոս Բանկ Խումբը գործում է աշխարհի 12 երկրներում՝ ներառյալ Հայաստանում: Հիմնադրումից ի վեր` շուրջ 60 տարի, Բիբլոս Բանկը յուրաքանչյուր տարածաշրջանում ներկայանում է որպես պատասխանատու և վստահելի գործընկեր:

Բիբոս Բանկ Արմենիան Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունը սկսեց ծավալել շուրջ հինգ տարի առաջ՝ 2007 թվականին: Բանկը հասցրել է Çñ ուրույն տեղն զբաղեցնել Հայաստանի բանկային համակարգում՝ հատկապես նպաստելով Հայաստան-Լիբանան ներդրումային և ֆինանսական փոխհամագործակցության զարգացմանը: Բիբլոս Բանկ Արմենիան առաջնորդվում է հինգ հիմնարար սկզբունքներով՝ ազնվություն, առավելագույն ուշադրություն հաճախորդի կարիքներին, հարգանք միմյանց նկատմամբ, պրոֆեսիոնալիզմ և թիմային աշխատանք: Այս սկզբունքներին հետևելով՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակաբար ընդլայնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունները:

Հինգ տարիների ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան մշակել է շահավետ պայմաններով առաջարկվող վարկային փաթեթներ ¨ ծառայություններ, որոնք թեր¨ս շարունակական աճ արձանագրող պորտֆելի հիմնաքարերն են::

Բանկն իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է մի շարք մրցունակ պրոդուկտներ, որոնցից կարելի է առանձնացնել հետ¨յալ հինգըª պարզ խնայողական հաշիվ, սպառողական վարկ, փոքր բիզնես վարկ, հիփոթեքային վարկ, ինչպես նաև վերջերս շուկա ներմուծված իր բացառիկ պրոդուկտը՝ էներգախնայողությանն ուղղված բնակարանի վերանորոգման վարկ:

 

 

 

Առանձնահատուկ մոտեցում խնայողությանը

Հաճախորդի դրամական միջոցներն ու խնայողություններն արդյունավետ կառավարելու համար՝ Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է օգտվել պարզ խնայողական հաշիվ ծառայությունից, որը թույլ է տալիս ոչ միայն արագ ¨ հեշտ կուտակել դրամական միջոցներ՝ ցանկացած պահի մուտքեր ¨ ելքեր կատարելով, այլ նա¨ հաշվի դրական միջոցների դիմաց ստանալ շուկայում մրցունակ տոկոսադրույքներ՝ տարեկան 6%:

 

Ձեր բանկը ողջ կյանքի ընթացքում

Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից տրամադրվող սպառողական վարկն ուղղված է հոգալու ֆիզիկական անձանց ընթացիկ ծախսերը: Հաճախորդն այս վարկատեսակի միջոցով կարող է ձեռք բերել կենցաղային և հայ-թեք տեխնիկա, ինչպես նա¨ իրագործել այնպիսի հեռահար նպատակներ, ինչպիսիք են՝ երեխայի ուսման վարձի վճարում, ճանապարհորդության մեկնում կամ պարզապես անկանխատեսելի ծախսերի ֆինանսավորում: Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից առաջարկվող սպառողական վարկերն առանձնանում են առավել պարզ ընթացակարգով ¨ շուկայում մրցունակ տոկոսադրույքներով ¨ պայմաններով:

Փոքր բիզնես վարկ՝ մեծ հնարավորություններ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսավորումը յուրաքանչյուր բիզնեսի զարգացման գրավականն է՝ Բիբլոս Բանկ Արմենիան արձագանքում է շուկայի միտումներին՝ առաջարկելով Փոքր բիզնեսի վարկավորման աննախադեպ ծրագիր: Վարկը տրամադրվում է ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատերերին, սահմանափակ պատասխանատվությամբ և փակ բաժնետիրական ընկերություններին, որոնց աշխատակիցների առավելագույն քանակը չի գերազանցում քառասունինը հոգին: Այս վարկը նախատեսված է փոքր բիզնեսի բոլոր տեսակների կարիքները բավարարելու համար՝ մասնագիտական ծառայություններ մատուցողներ, առևտրականներ, արհեստագործներ և այլն: Վարկառուները կարող են մեծացնել շրջանառու կապիտալը, ինչպես նաև ձեռք բերել սարքավորումներ, գնել կամ ընդլայնել աշխատավայրը:

Նոր տարի՝ նոր տուն

Բիբլոս Բանկ Արմենիայի հիփոթեքային վարկի օգնությամբ կարճ ժամանակում հնարավոր է իրականացնել սեփական բնակարան ունենալու երազանքը: Բանկը ֆինանասավորում է ընտրված բնակարանի արժեքի մինչև 70%-ը: Վարկի ժամկետը 2-ից մինչև 15 տարի է, վարկն ԱՄՆ դոլարով ստանալու դեպքում տարեկան տոկոսադրույքը կազմում է 12%-14% ¨ 14%-16%՝ ՀՀ դրամով ստանալու դեպքում:

 

Վերանորոգված բնակարան և էներգախնայողություն միաժամանակ

Վերանորոգման վարկը Հայաստանում բացառիկ վարկատեսակ է, որն առաջարկվում է արդենիսկ 2012 թվականի հոկտեմբերի 1-ից: Վերանորոգման վարկերը բնակարանային էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում նախատեսված են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով ցանկանում է վերանորոգել բնակարանը ¨ մի¨նույն ժամանակ խնայել միջոցները՝ էներգիայի սպառման նվազեցման հաշվին: Վերանորոգման վարկերը տրամադրվում են մինչ¨ 15 տարի մարման ժամկետով, աննախադեպ ցածր տոկոսադրույքով սկսած 10%-ից:

 

 

թարմացված է՝ 17.08.2022 14:57
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ