• 12.03.2013
  • Նորություն
Նոր պրոդուկտ՝ էներգաարդյունավետ վերանորոգման վարկ

Վերանորոգում և էներգախնայողություն միաժամանակ

 

ifc11

Ինչպե՞ս վերանորոգել բնակարան, խնայել գումար և պահպանել բնությունը միաժամանակ: Հայաստանում էներգախնայողությունը խթանելու համար լուծումներ է առաջարկում բանկային ոլորտը: «Բիբլոս Բանկ Արմենիան» առաջարկում է բնակարանի վարկավորման նոր պրոդուկտ՝ էներգաարդյունավետ վերանորոգման վարկ:

էներգաարդյունավետ վերանորոգման վարկը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ վարկատեսակ է, որը նախատեսված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով ցանկանում է վերանորոգել բնակարանը ու միևնույն ժամանակ խնայել միջոցները՝ էներգիայի սպառման նվազեցման հաշվին: Վերանորոգման վարկերը տրամադրվում են մինչև 15 տարի մարման ժամկետով, 10% աննախադեպ ցածր տարեկան տոկոսադրույքով:  Այսօրինակ վարկը  նախատեսում է բնակարանի վերանորոգման օպտիմալ լուծումներ, հնարավորություն է տալիս ձեռք բերել բնապահպանակաւն շինարարարական նյութեր, ամենօրյա հոսանքի, ջեռուցման և հովացման համակարգերի օգտագործման դեպքում՝ ունենալ երկարաժամկետ խնայողություն: 

Էներգաարդյունավետ բնակարանը հեռագնա խնայողություն կարելի է համարել:  Ամսական կտրվածքով խնայողությունները տարիների ընթացքում բավական մեծ գումար կարող են կազմել և ուղղվել էկո-վերանորոգման վարկի ամսական մարումների ֆինանսավորմանը: Այսպիսի վերանորոգմամբ բնակարանն, անկասկած, նաև շուկայական առավել մեծ արժեք կունենա:

Էկո-վերանորոգման վարկը «Բիբլոս Բանկ Արմենիայի» հաճախորդների և օգտատուների շրջանում արդենիսկ մեծ հետաքրքություն է առաջացրել: Առաջարկելով վերանորոգման վարկեր առավել հարմարավետ պայմաններով՝ «Բիբլոս Բանկ Արմենիան» ակնկալում է ընդլայնել նաև հիփոթեքային վարկավորման պորտֆելն ու խթանել բնակարանային էներգաարդյունավետության մշակույթի ձևավորումը Հայաստանում: Մակրո մակարդակում նման ծրագրերը նպաստում են բնության պահպանմանը և ՀՀ տնտեսության զարգացմանը՝ նվազեցնելով էներգիայի սպառումը և բարձրացնելով բնակչության կենսամակարդակը: 

Ստացե°ք Էներգիաարդյունավետ վերանորոգման վարկը, վերանորոգե°ք Ձեր բնակարանը և ապահովե°ք Ձեր ընտանիքի բարեկեցությունը:

 

 

 

 

թարմացված է՝ 17.08.2022 14:17
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ