• 26.12.2013
  • Նորություն
Ամանորյա մրցույթ քարտապանների համար

Ամանորյա անակնկալ «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի քարտապանների համար

IMG 0062 small for web

«Բիբլոս Բանկ Արմենիա»-ի  MasterCard կամ Maestro պլաստիկ քարտերի բոլոր քարտապանները, ովքեր ս.թ. նոյեմբերի 1-ից 30-ը ընկած ժամանակահատվածում կատարել էին 300.000 դրամ կազմող կամ գերազանցող 30 և ավելի անկանխիկ գործարքներ, հնարավորություն ունեցան մասնակցելու մրցույթին և շահելու արժեքավոր նվերներ:
Մրցույթը կազմակերպվել էր Հայաստանում անկանխիկ գործարքները խթանելու նպատակով՝ MasterCard և ArCa համակարգերի աջակցությամբ:
«Բիբլոս Բանկ Արմենիա»-ն հինգ հաղթողներին նվիրեց MasterCard և ArCa համակարգերի կողմից տրամադրված նվերները՝ պլանշետներ, ինչպես նաև Բիբլոս Բանկի օրագրեր: 
Հաղթանակը «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի հաճախորդների համար հաճելի անակնկալ էր: Նրանցից շատերը տարիներ շարունակ օգտվում են բանկի  MasterCard վճարային քարտերից և այլ ծառայություններից:

«Ավելի քան երկու տարի օգտվում եմ Բիբլոս Բանկի ծառայություններից: Ինձ զանգահարեցին և ասացին, որ մրցույթին հաղթել եմ: Ճիշտն ասած անակնկալ էր: Բացեցի Բիբլոս Բանկի կայքը և ավելի մանրամասն տեղեկացա, որ այսպիսի մրցույթ է տեղի ունեցել»,- պատմում է մրցույթի հաղթող հաճախորդը:

 

թարմացված է՝ 17.08.2022 14:08
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ