• 05.03.2014
  • Նորություն
Նոր ծառայություն` Ինտերնետ բանկինգ

Նոր ծառայություն` Ինտերնետ բանկինգ

 

Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է նոր ծառայություն, որի միջոցով Դուք կարող եք կառավարել ձեր հաշիվը ցանկացած պահի և ցանկացած վայրից: Ինտերնետ բանկինգծառայությունը Ձեզ հնարավորություն է ընձեռում շուրջօրյա օգտվել բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու:

Բիբլոս Բանկի Ինտերնետ բանկինգ ծառայության միջոցով Դուք կարող եք՝

  • մուտք գործել և ստուգել Ձեր տարատեսակ հաշիվների և վարկերի մնացորդն ու պայմանները
  • իրականացնել դրամական միջոցների փոխանցում
  • դիտել տարադրամի փոխարժեքը
  • ստուգել Ձեր քարտային հաշիվների մնացորդը, տեսնել հաշվի քաղվածքը և գործարքները
  • դիմում ներկայացնել

Ինտերնետ բանկինգ ծառայության օգտատեր դառնալու համար անհրաժեշտ է պարզապես այցելել Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղ, ստորագրել Ինտերնետ բանկինգ ծառայության դիմումի ձևն ու պայմանները, ընտրել հասանելիության ձևն ու վճարել ծառայության արժեքը: Նշված փաստաթղթերը ստորագրելուց հետո Դուք կստանաք Մուտքի գաղտնաբառ և անվտանգության սարք, ինչից հետո կարող եք օգտվել ծառայությունից:

Անվտանգությունը ցանկացած ինտերնետ օգտագործողի համար գերակա խնդիր է: Բիբլոս Բանկը, քաջատեղյակ լինելով  այս խնդրին, ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները` ապահովելու անվտանգ և ապահով տեղեկատվություն:

թարմացված է՝ 17.08.2022 14:07
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ