Բիբլոս Բանկի հաճախորդները մասնակցեցին Smart հեռուստացույցների խաղարկությանը
Բիբլոս Բանկ Արմենիան իր վարկառուներին հնարավորություն է ընձեռնել շահավետ պայմաններով բնակարան ձեռքբերելուց կամ վերանորոգելուց բացի շահել նաև մեծ հեռուստացույց: Հունիսի 12-ին, տեղի ունեցավ «Նոր տուն, նոր հեռուստացույց» խորագրով ակցիայի փակմանը նվիրված միջոցառումը, որի ընթացքում կայացավ հեռուստացույցի խաղարկություն մասնակիցների միջև և հաղթողն ընտրվեց վիճակահանության միջոցով: Խաղարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին երկու հաճախորդ:
Իր տպավորությունների և Բիբլոս Բանկի հետ ունեցած փորձի մասին պատմում է խաղարկության հաղթողներից մեկը՝ Սվետլանա Հովհաննիսյանը.
«Շահել եմ հեռուստացույց Բիբլոս Բանկի շնորհիվ: Նոր հաճախորդ եմ, մեկ տարի դեռ չկա: Շատ գոհ եմ և աշխատակիցներից, և սպասարկումից: Ինձ խորհուրդ տվեցին, ես էլ որոշեցի փորձել օգտվել Բիբլոս Բանկից: Բոլորովին անսպասելի էր, որ մրցանակը կշահեմ»:
Նոր հիփոթեքային վարկատեսակի շնորհիվ Բիբլոս Բանկ Արմենիան իրականություն է դարձնում բազմաթիվ ընտանիքների՝ բնակարան ունենալու երազանքը: Բիբլոս Բանկի կողմից առաջարկվող շահավետ հիփոթեքային պայմաններից արդեն օգտվել են մեծ թվով հաճախորդներ:
«Բիբլոս Բանկ Արմենիան հիփոթեքային վարկի նոր առաջարկի միջոցով ցանկանում է բարենպաստ պայմաններ և բնակարան ունենալու հնարավորություն ստեղծել բոլոր ցանկացողների և հատկապես երիտասարդ ընտանիքների համար», - ասում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:
Բիբլոս Բանկ Արմենիայի նոր հիփոթեքային վարկը տրամադրվում է սկսած 10% տարեկան տոկոսադրույքից, մինչև 20 տարի մարման ժամկետով: