• 24.10.2014
  • Նորություն
Ակցիա․ շահի՛ր 100 սմարթֆոններից մեկը

Բիբլոս Բանկ Արմենիան իր Master Card և Maestro քարտապաններին սմարթֆոն շահելու հնարավորություն է ընձեռում


Բիբլոս Բանկ Արմենիան հաճախ է անակնկալներ պատրաստում Master Card և Maestro պլաստիկ քարտերի իր քարտապանների համար: Անցյալ տարի Բիբլոս Բանկի քարտապանները հնարավորություն ունեին շահելու 150 պլանշետներից մեկը:  

Այս անգամ Բիբլոս Բանկ Արմենիան հնարավորություն է ընձեռնում իր քարտապաններին շահելու 100 սմարթֆոններից մեկը:  

Խաղարկությանը կկարողանան մասնակցել այն քարտապանները, ովքեր ս.թ. նոյեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Master Card և Maestro պլաստիկ քարտերով կկատարեն 20 կամ ավել անկանխիկ գործարք*՝ ընդհանուրը 200.000ՀՀ դրամ կամ ավելի արժողութամբ:

Բիբլոս Բանկ Արմենիայի Master Card և Maestro պլաստիկ քարտերի սպասարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այս հղումին:

Բանկը հաջողություն է մաղթում իր հաճախորդներին և խրախուսում կատարել անկանխիկ գնումներ ու մասնակցել հաճախ իրականացվող ակցիաներին:    

*Առցանց վճարումները չեն ներառվում:

թարմացված է՝ 17.08.2022 13:09
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ