• 24.12.2014
  • Նորություն
Հայտարարվել են Master Card և Maestro պլաստիկ քարտերի ակցիայի հաղթողները

Բիբլոս Բանկ Արմենիայի Master Card և Maestro քարտերի երեք քարտապաններ հաղթող են ճանաչվել

ամանորյա տոներին ընդառաջ

 

 

 

 

 

Ամանորյա տոների նախօրեին՝ դեկտեմբերի 24-ին, հայտարարվել են Master Card և Maestro պլաստիկ քարտերի ակցիայի հաղթողները:   

Բիբլոս Բանկ Արմենիայի 3 հաճախորդներ հաղթող են ճանաչվել խաղարկության արդյունքում: Բոլոր երեք հաղթողները շահել են սմարթֆոն՝ Sony Xperia M: Նվերները հանձնվել են հաղթողներին բանկի “Ամիրյան” մասնաճյուղում: Բիբլոս Բանկի համար սա հիանալի առիթ էր ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իր հավատարիմ հաճախորդներին և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:   

Ակցիան հայտարարվել էր Master Card և ԱրՔա ընկերություների կողմից հոկտեմբեր ամսին: Ակցիային մասնակցեցին Master Card և Maestro պլաստիկ քարտերի քարտապանները, ովքեր  նոյեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարել են 20 կամ ավելի անկանխիկ գործարք՝ ընդհանուրը 200.000 ՀՀ դրամ կամ ավելի արժողությամբ:

Master Card և Maestro պլաստիկ քարտի քարտապանները հաճախ են հնարավորություն ունենում մասնակցել նման ակցիաներին: Անցյալ տարի քարտապանները հնարավորույթուն ունեցան շահել 150 խաղարկվող պլանշետներից մեկը:

Բիբլոս Բանկ Արմենիան հաջողություն է մաղթում իր հաճախորդներին և խրախուսում կատարել անկանխիկ գնումներ ու մասնակցել հաճախ իրականացվող ակցիաներին:  

թարմացված է՝ 17.08.2022 13:07
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ