• 28.03.2015
  • ԿՍՊ
Ավանդական ծառատունկ՝ գարնանն ընդառաջ

Ծառատունկը դառնում է ավանդույթ Բիբլոս Բանկում

Շարունակելով հին ավանդույթը՝ Բիբլոս Բանկ Արմենիան գարնանն ընդառաջ կրկին կազմակերպել է ծառատունկ Հայաստանի Ամերիկյան Համալսարանին հարակից այգում: Հիշեցնենք, որ նախորդ տարի Բիբլոս Բանկը հանձն էր առել կանաչապատելու Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող Փոքր Մհեր կրթահամալիրի տարածքը: Բանկի աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների ակտիվ մասնակցության և ֆինանսական աջակցության շնորհիվ նախորդ տարի տնկված 100 ծառերին մարտի 28-ին ավելացան ևս 250-ը:

Միջոցառումն ինքնին ուղղված էր կանաչապատ տարածքների ավելացմանը և բնապահպանական խնդիրների լուծմանը: Համոզված ենք, որ նմանատիպ աշխատանքները նաև խթանում են սոցիալական պատասխանատվության գաղափարի տարածումը Հայաստանի Հանրապետությունում:

Հաշվի առնելով կանաչապատման խնդրի կարևորությունը մեր քաղաքում՝ Բիբլոս Բանկը կոչ է անում յուրաքանչյուրին ունենալ իր լումման ավելի կանաչ ապագա կառուցելու հարցում և անտարբեր չգտնվել մեր հասարակությունում առկա բնապահպանական խնդիրների նկատմամբ:

թարմացված է՝ 17.08.2022 13:06
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ