• 29.12.2015
  • Նորություն
Master և Maestro պլաստիկ քարտերի ակցիայի ամփոփում

Բիբլոս Բանկ Արմենիայի 5 հաճախորդներ Master և Maestro քարտերի ակցիայի հաղթող ճանաչվեցին ամանորյա տոներին ընդառաջ

Դեկտեմբերի 28-ին՝ Ամանորի նախօրեին, հայտարարվեցին Master և Maestro պլաստիկ քարտերի ակցիայի հաղթողները:

Խաղարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին Բիբլոս Բանկ Արմենիայի 5 քարտապաններ՝ յուրաքանչյուրը շահելով պլանշետ որպես ակցիայի մրցանակ: Նվերները հաղթողներին շնորհվեցին բանկի Ամիրյան մասնաճյուղում կայացած ակցիայի փակման արարողությանը, որի ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան շնորհակալություն հայտնեց իր հավատարիմ հաճախորդներին և շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ:

Ակցիան մեկնարկել էր հոկտեմբերի 15-ին Master Card և ArCa ընկերությունների կողմից և եզրափակվել դեկտեմբերի 15-ին: Ակցիային մասնակցեցին Master և Maestro պլաստիկ քարտերի քարտապաններ, որոնք նշված ժամանակահատվածում կատարել էին 30 կամ ավելի անկանխիկ գործարք՝ 300.000 ՀՀ դրամ կամ ավելի արժողությամբ:

Արդեն երրորդ տարին է, ինչ խրախուսական նպատակով անցկացվում է Master և Maestro քարտերի այս ակցիան, որի շրջանակում անցյալ տարի Բիբլոս Բանկ Արմենիայի քարտապանները հնարավորություն ունեցան շահելու Sony Xperia M սմարթֆոններ:

Բիբլոս Բանկ Արմենիան իր հաճախորդներին մաղթում է հաջողություն և բարեկեցություն գալիք տարում՝ խրախուսելով նրանց կատարել անկանխիկ գնումներ և մասնակցել նմանատիպ ակցիաների:

 

թարմացված է՝ 17.08.2022 13:03
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ