• 20.03.2018
  • Հայտարարություն
Պարզ խնայողական հաշվի տոկոսադրույքի նվազում

Հարգելի Հաճախորդ,


Սույնով տեղեկացնում ենք, որ Բիբլոս Բանկ Արմենիա  ՓԲԸ-ն (ստորև` Բանկ) վերանայել է Բանկի Պարզ խնայողական հաշիվների դրական մնացորդի դիմաց առաջարկվող տարեկան տոկոսադրույքը, մասնավորապես ՀՀ դրամով Պարզ խնայողական հաշվի տոկոսադրույքը նվազել է 0.5% տոկոսային կետով, իսկ ԱՄՆ դոլարով և Եվրոյով հաշիվների տոկոսադրույքը՝ 0.25% տոկոսային կետով:

Վերոգրյալ փոփոխությունների հետևանքով  Պարզ խնայողական հաշիվների տարեկան եկամտաբերությունը կնվազի:

Ստորև ներկայացնում ենք Պարզ խնայողական հաշիվների տարեկան տոկոսադրույքները:

Արժույթը Տարեկան անվանական տոկոսադրույք Առավելագույն գումար
ՀՀ դրամ  5.00% 30,000,000
ԱՄՆ դոլար
1.75%
100,000
Եվրո 0.75% 50,000

Պարզ խնայողական հաշիվների վերանայված տոկոսադրույքները կգործեն 02.04.2018թ-ից:  

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 060 616100 հեռախոսահամարով կամ այցելել ցանկացած մասնաճյուղ:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
  
Հարգանքով`
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ

թարմացված է՝ 17.08.2022 13:10
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ