Բիբլոս Բանկ Արմենիան աջակցում է Համազգայինի Լիբանանի Գասպար Իփէկեան հանրահայտ թատերախմբի պրեմիերային Հայաստանում
Բեյրութի առաջին հայկական թատերախումբը՝ «Գասպար Իփէկեան»-ը, 1940-ականներին կազմավորվելուց ի վեր ելույթ է ունեցել աշխարհի բազում բեմերում: Սփյուռքի խոշոր հայկական համայնքներում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Մերձավոր Արևելքում, արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Առաջին անգամ իր պատմության մեջ ս.թ. մայիսին «Գասպար Իփէկեան» թատերախումբը երկար սպասված ներկայացումներով հանդես կգա նաև Հայաստանում:
Ելնելով հանդիսատեսի բուռն արձագանքից՝ թատերախումբն իր այցի շրջանակում հանդես կգա չորս ներկայացումով: Մայիսի 23-26-ը Գյումրիում և Երևանում «Գասպար Իփէկեան»-ը կներկայացնի անվանի դրամատուրգ, «ռեալիզմի հայր» համարվող Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին» պիեսը:
Բիբլոս Բանկ Արմենիան մշտապես աջակցել է Հայաստանում արվեստի և մշակույթի զարգացմանը՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություն: Աջակցելով «Գասպար Իփէկեան» թատերախմբի պրեմիերային՝ Բանկը նպատակ ունի նպաստել Հայաստանում ավելի բազմազան մշակութային միջավայրի և Սփյուռքի հետ ավելի սերտ համագործակցության ձևավորմանը:
Բաց մի թողեք այս բացառիկ մշակութային իրադարձությանը մասնակից լինելու Ձեր հնարավորությունը: