ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի Հաճախորդ, Սույնով տեղեկացնում ենք, որ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ /Բանկ/ կողմից թողարկված վճարային քարտերով կատարվող գործառնությունների անվտանգության մակարդակի բարձրացման և վճարային քարտերի օգտագործման հետ կապված հնարավոր զեղծարարությունների ռիսկերի զսպման նպատակով Բանկի կողմից որոշվել է ս.թ. դեկտեմբերի 17-ից դադարեցնել մագնիսական ժապավենով ՄաստերՔարտ վճարային քարտերի սպասարկումը և անվճար փոխարինել դրանք նոր չիպային վճարային քարտերով, ինչի արդյունքում նշված ժամկետից հետո Ձեր վճարային քարտը այլև չի սպասարկվի:
Նոր չիպային քարտի ստացման համար խնդրում ենք կապ հաստատել Ձեզ սպասարկող մասնաճյուղի հետ :
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 616100 հեռախոսահամարով:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Շնորհակալություն Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ –ի ծառայություններից օգտվելու համար: