Հրաշալի նորություններ Բիբլոս Բանկ Արմենիայի ՄաստերՔարտ քարտապանների համար։
Այսուհետ, Booking.com կայքով ամրագրումներ կատարելիս կստանաք 8% քեշբեք հյուրանոցից մեկնելուց հետո՝ 65 օրվա ընթացքում։ Պարզապես պետք է ընտրեք վճարման եղանակը և կատարեք ամրագրումը Ձեր ՄաստերՔարտով՝ անցնելով հետևյալ հղումով՝ http://tiny.cc/kf32cz։ Ակցիան գործում է ՄաստերՔարտ Գոլդ և Ստանդարտ քարտատեսակների համար մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 31-ը:
Ավելին, եթե ճանապարհորդության ընթացքում ավտոմեքենա եք վարձակալելու, ապա արեք այն AVIS- ով և ստացեք մինչև 35% զեղչ։ Զեղչը գործում է նաև բարձր դասի ավտոմեքենաների համար։ Ակցիայից օգտվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով՝https://www.avisrussia.ru/mastercard/, և ձեռք բերել վաուչեր։ Ավտոմեքենան վերցնելիս ներկայացրեք վաուչերը և Ձեր ՄաստերՔարտ Գոլդը, որով կատարվել Է վճարումը։ Ակցիան գործում է միայն ՄաստերՔարտ Գոլդ քարտատեսակի համար և ուժի մեջ է մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 31-ը: