Բիբլոս Բանկ Արմենիայի գլխամասային գրասենյակ, երեքշաբթի, 10 դեկտեմբերի 2019 թ.
Բիբլոս Բանկ Արմենիան և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) ստորագրեցին համագործակցության համաձայնագիր` ապահովագրության միջոցով նախաարտահանման և հետարտահանման ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ։
Այս համագործակցությունը կառաջարկի արդյունավետ լուծումներ արտահանող ընկերություններին՝ անկախ նրանից, թե արտահանողը փոքր կազմակերպություն է, թե խոշոր ձեռնարկություն: Բիբլոս Բանկ Արմենիան հնարավորություն կունենա արտահանողին տրամադրել արտահանման ֆինանսավորում, որը կապահովագրվի ՀԱԱԳ-ի կողմից: Գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է տալիս միավորել ջանքերը ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտահանման և արտադրման ծավալները մեծացնելու և համատեղ ֆինանսական ծառայություններ ներկայացնելու գործում։
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանն ասաց, -«Ուրախ ենք, որ այս համագործակցության շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն կունենան ընդլայնել հայկական ապրանքների արտահանման ծավալները>։
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը նշեց,֊֊- «Վստահ եմ, որ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ի հետ համագործակցությունը թույլ կտա էլ ավելի մեծացնել ՀԱԱԳ ծառայությունների պահանջարկը, ինչը կնպաստի արտահանողների մրցունակության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը>
Հարցերի դեպքում դիմել.
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ
Հեռ. +37460616100
Էլ. հասցե՝ infoarm@byblosbank.com
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ
Հեռ. +37410582929
Էլ. հասցե՝ info@eia.am