• 15.03.2020
  • Հայտարարություն
Վարկերի մարումների հետաձգման հնարավորություն
Հարգելի Հաճախորդ, Հաշվի առնելով Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու անհրաժեշտությունը և բարձր գնահատելով յուրաքնաչյուրիս առողջությունը՝ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲ ընկերությունը որոշում է կայացրել 2020 թ. Մարտի 16-ից մինչև Մայիսի 16-ը վարկերի մարումների հետաձգման հնարավորություն ընձեռել ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդներին՝ բանկ այցելելու անհրաժեշտությունից ազատելու նպատակով:

Վարկային մարումների հետաձգումը նշանակում է, որ հաճախորդը կարող է այս ժամանակահատվածում չկատարել իր ամսական մայր գումարի ինչպես նաև տոկոսագումարի մարումը: Տոկոսագումարը կշարունակվի հաշվարկվել և կբաշխվի մնացած ժամկետի վրա:

Այն հաճախորդները ովքեր ցանկանում են օգտվել սույն հնարավորությունից պետք է կապ հաստատեն իրենց սպասարկող մասնաճյուղի հետ:

Ցանկանում ենք նաև նշել, որ այն հաճախորդները ովքեր չեն ցանկանում օգտվել հետաձգման հնարավորությունից, կարող են իրականացնել մարումները ըստ գործող ժամանակացույցի:

Խնդրում ենք վճարումներ անելիս նախապատվությունը տալ Բիբլոս օնլայն և բջջային հավելվածներին:


Բիբլոս օնլայն` https://online.byblosbankarmenia.am/InternetBank/MainForm.wgx

Բջջային հավելված`

Аpp store https://apps.apple.com/am/app/byblos-bank-armenia/id1279786277

Google play https://play.google.com/store/apps/details?id=am.byblosbank.mobilebank

Հեռախոսահամարներ՝

Գլխամաս +37460616100

Ամիրյան մասնաճյուղ +37460616101

Կոմիտաս մասնաճյուղ +37460616104

Առողջություն բոլորիս։


Հարգանքով,

Բիբլոս Բանկ Արմենիա

թարմացված է՝ 05.12.2022 12:38
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ