Հարգելի՛ Հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ արտակարգ դրությունից ելնելով, պարտադիր չէ այցելել Բանկ և ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտե Հիփոթեքային վարկի համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկից փոխահատուցում ստանալու համար:
Մենք տեղեկանքը կարող ենք ուղարկել ՊԵԿ՝ Ձեր փոխարեն, իսկ դիմումը ներկայացնելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ հետևելով սույն հղմանը՝ https://bit.ly/2JWRDTn
Այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկին տեղեկացնել, որ ցանկանում եք օգտվել #ՏեղեկանքԻմՓոխարեն ծառայությունից` ուղարկելով նամակ infoarm@byblosbank.com էլ. հասցեին կամ Բիբլոս օնլայն ծառայության միջոցով “subject” դաշտում նշելով “Income tax reference” վերնագիրը:
Մնացե՛ք տանը և եղե՛ք առողջ:
Հարգանքով,
Բիբլոս Բանկ Արմենիա
թարմացված է՝ 17.08.2022 10:14