Չնայած՝ Հայաստանում հանվել են քաղաքացիների ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները, սակայն մենք ընդունում ենք, որ մեր հաճախորդներին որոշակի ժամանակ է անհրաժեշտ բնականոն աշխատանքին անցնելու համար։
Վարկային մարումների հետաձգումը նշանակում է, որ հաճախորդը կարող է այս ժամանակահատվածում չկատարել իր ամսական մայր գումարի ինչպես նաև տոկոսագումարի մարումը: Տոկոսագումարը կշարունակվի հաշվարկվել և կբաշխվի մնացած ժամկետի վրա: Այն հաճախորդները, ովքեր ցանկանում են օգտվել սույն հնարավորությունից պետք է կապ հաստատեն իրենց սպասարկող մասնաճյուղի հետ:
Ցանկանում ենք նաև նշել, որ այն հաճախորդները, ովքեր չեն ցանկանում օգտվել հետաձգման հնարավորությունից, կարող են իրականացնել մարումները ըստ գործող ժամանակացույցի:
Խնդրում ենք վճարումներ անելիս նախապատվությունը տալ Բիբլոս օնլայն և բջջային հավելվածներին:
Հարգանքով
Բիբլոս Բանկ Արմենիա