Հարգելի Հաճախորդ,
Ուրախ ենք տեղեկացնելու, որ երկրորդ եռամսյակի եկամտահարկի հետստացման գործընթացը Դուք կարող եք իրականացնել օնլայն՝ դիմումի և տեղեկանքի ստորագրված և սքանավորված տարբերակները էլ. փոստի միջոցով ուղարկելով ՊԵԿ-ի համապատասխան գրասենյակ :
Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:
Բանկը տեղեկանքի ստորագրված և սքանավորված տարբերակը կուղարկի Ձեր էլ. հասցեին մինչև հուլիսի 24-ը, իսկ թղթային տարբերակը ցանկության դեպքում կարող եք ստանալ Ձեզ սպասարկող մասնաճյուղ այցելելով:
Հավելյալ հարցերի դեպքում, խնդրում ենք դիմեք Ձեզ սպասարող մասնաճյուղ:
Սկզբնաղբյուր՝ https://www.petekamutner.am/covidNews.aspx?sid=cs&nid=7168
Հարգանքով,
Բիբլոս Բանկ Արմենիա