• 31.08.2021
  • Հայտարարություն
Կրեդիտավորման ծախսի նվազեցում

Հարգելի Հաճախորդ,

Սույնով տեղեկացնում ենք, որ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲ ընկերությունը կատարել է կրեդիտավորման ծախսի նվազեցման հաշվարկ սկսած 16.08.2019 թվականից վաղաժամկետ մարված սպառողական վարկերի գծով /100,000 ՀՀ դրամից մինչև 15,000,000 ՀՀ դրամ/, և վերադարձման ենթակա գումարները հասանելի դարձրել հաճախորդների՝ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲ ընկերությունում ունեցած բանկային հաշվիներին:

Եթե Դուք սկսած 16.08.2019 թվականից Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲ ընկերությունում կատարել եք սպառողական վարկի վաղաժամկետ մարում, բայց արդեն փակել եք Ձեր հաշիվները մեզ մոտ, խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթով մոտենալ մեր մասնաճյուղ /հասցե՝ ք. Երևան Ամիրյան 18/3, Աբովյան 6, Բաղրամյան 84/1, Կոմիտաս 38/2/ և ստանալ վերադարձման ենթակա գումարը կանխիկ կամ անկանխիկ՝ բանկային հաշվին փոխանցմամբ:


Հարգանքով,

Բիբլոս Բանկ Արմենիա

թարմացված է՝ 17.08.2022 10:12
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ