• 28.04.2025
  • Նորություն
Բիբլոս Բանկ Արմենիան CCF 2K25-ի մասնակիցներին դիմավորեց բիզնես ֆոտոանկյունում

Բիբլոս Բանկ Արմենիան միացել էր Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին յուրահատուկ կոնցեպտով՝ լուսանկարչական տաղավարով։

Ապրիլի 25-ին և 26-ին միջոցառման մասնակիցներին սպասում էր հատուկ իրենց համար ստեղծված ֆոտոանկյուն ու պրոֆեսիոնալ լուսանկարիչ՝ և՛ աշխատանքային, և՛ ժամանցային կադրերի համար։

Մասնակիցները մոտենում էին, սկզբում նկարվում ժամանցային գոտում, հետո՝ LinkedIn-ի և CV-ների համար, իսկ րոպեներ անց՝ էլեկտրոնային նամակով ստանում իրենց նկարները՝ բարձր որակով ու պատրաստ հրապարակման։

«Աշխատանքի դիմելիս առաջին տպավորությունը երբեմն կարող է ձևավորել կարիերայի ողջ ուղին։ Բիբլոս Բանկ Արմենիան կանգնած է տաղանդավոր երիտասարդների կողքին՝ զինելով նրանց ամենակարևոր գործիքներով ու ռեսուրսներով՝ ինքնավստահություն ներշնչող կարիերային խորհրդատվությունից մինչև պրոֆեսիոնալ դիմանկարներ՝ կատարյալ CV-ի համար։ Career City Fest 2K25-ին մեր ներկայության նպատակը մեկն էր՝ ոգեշնչել, վստահեցնել և ուժ տալ երիտասարդներին իրենց ամբողջ ներուժով հանդես գալու կարիերայի յուրաքանչյուր փուլում»,- ասաց Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Անի Կարապետյանը:

Ֆոտոանկյունից բացի մասնակիցներին դիմավորում էին Բանկի ՄՌ կառավարման բաժնի աշխատակիցները՝ խորհուրդներով, հարցազրույցի պատրաստվելու լավագույն գիտելիքներով և Բիբլոս Բանկ Արմենիայում աշխատանքի հնարավորություններով։ Նրանք նաև ներկայացնում էին առավելությունները, որոնք թիմակիցները ստանում են Բանկում աշխատելով՝ ներառյալ կատարելագործման ու աճի բազմաթիվ հնարավորություններ, բենեֆիթների մեծ փաթեթ, անհատական բյուջե՝ յուրաքանչյուր աշխատակցի շարունակական կրթության համար, թիմբիլդինգ ու ժամանց, առողջ աշխատանքային միջավայր, հուսալիություն։

Բիբլոս Բանկ Արմենիան՝ թե՛ որպես գործատու, թե՛ որպես ֆինանսական գործունեություն ծավալող ընկերություն, մեծապես կարևորում է շարունակական կրթության դերը։ Յուրաքանչյուր աշխատակցի համար Բանկում մշակվում է թրեյնինգների պլան, որով կազմակերպվում և ֆինանսավորվում են նրանց կրթական կարիքները, մասնակցությունը ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների։ Կրթությունը նաև Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է։

 article slider 521
 article slider 520
 article slider 518
 article slider 517
 article slider 516
 article slider 514
 article slider 513
 article slider 512
 article slider 511
 article slider 510
 article slider 509
 article slider 508
1 / 12
թարմացված է՝ 28.04.2025 17:44
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ