• 20.11.2025
  • Նորություն
Տեղեկանքի տրամադրում Բանկի հաճախորդ չհանդիսացող անձանց

2025 թ․ նոյեմբերի 21-ից սկսած՝ Բիբլոս Բանկ Արմենիայում հաշիվների և ավանդների առկայության, մնացորդի, հաշիվներ և ավանդներ չունենալու, վարկային պարտավորությունների կամ պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրման համար կգանձվի 7,000 ՀՀ դրամ վճար։

Ծառայության համար վճարումը հնարավոր է կատարել Telcell տերմինալներով*, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում, որոնց հասցեներն են՝

  • Ամիրյան 18/3, ք. Երևան
  • Աբովյան 6, ք. Երևան
  • Բաղրամյան 84/1, ք. Երևան
  • Կոմիտաս 38/2, ք. Երևան

Տեղեկանքը տրամադրվում է վճարումը կատարելուց հետո։

*Telcell տերմինալներով վճարելու դեպքում գումարը կկազմի 7,400 ՀՀ դրամ։

թարմացված է՝ 25.11.2025 12:54
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ