• 28.01.2025
  • Նորություն
Բանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Premium Value Proposition» մրցանակին

Բիբլոս Բանկ Արմենիան արժանացել է Mastercard-ի մրցանակին՝ պրեմիում դասի առաջարկներում գերազանցության համար։

Հունվարի 17-ին՝ Mastercard-ի հատուկ միջոցառմանը, Բանկը լավագույնն է ճանաչվել «Excellence in Premium Value Proposition» անվանակարգում, որտեղ ներկայացված են պրեմիում դասի քարտերն ու ծառայությունները։

2022 թ․ Բիբլոս Բանկ Արմենիան իր Հաճախորդներին ներկայացրեց World Elite Mastercard պրեմիում դասի քարտը, ոըը բազմաթիվ արտոնություններ է տրամադրում քարտապաններին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ World Elite քարտը Mastercard համակարգում ամենաբարձր դասի պրեմիում քարտատեսակն է, իսկ Բիբլոս Բանկ Արմենիայի քարտապաններին ու նաև նրանց հյուրերին հասանելի է առավելությունների ամենաընդգրկուն փաթեթը։

«Բանկի բոլոր առաջարկների կենտրոնում հաճախորդներն են, նրանց հարմարավետությունն ու գոհունակությունը։ Բանկը պարբերաբար համալրում և կատարելագործում է քարտապաններին տրամադրվող պրեմիում դասի առաջարկները՝ ներդնելով նոր ծառայություններ և ընդլայնելով արտոնությունների փաթեթը»,- նշեց Բանկի Գործառնական վարչության ղեկավար Սերգեյ Կարախանյանը։

 article slider 486
 article slider 485
1 / 2
թարմացված է՝ 31.01.2025 16:18
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ