• 02.06.2025
  • ԿՍՊ
Ֆինանսական կրթության հունիսմեկյան դասընթացներ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից

Բիբլոս Բանկ Արմենիան հունիսի 1-ը նշեց հաճախորդների և աշխատակիցների երեխաների հետ՝ նրանց համար կազմակերպված ֆինանսական կրթության և անձնական ֆինանսների կառավարման հատուկ դասընթացով։

Երեխաներն իրենց առաջին քայլերն արեցին դեպի ֆինանսապես գրագետ որոշումներ և սովորեցին, թե ինչպես ճիշտ կառավարել փողը, ինչպես խնայել գումար և ինչպես խուսափել ֆինանսական ծուղակներից։

Դասընթացները 3 տարիքային խմբի համար էին կազմակերպված՝ ամեն տարիքային խմբին բնորոշ հասկանալի լեզվով ու պարզությամբ, իսկ հանդիպումները վարում էր երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունեցող որակավորված մասնագետ։

Գունեղ պրեզենտացիաների և մատչելի օրինակների օգնությամբ փոքրիկները բացահայտեցին ֆինանսական գրագիտության կանոններն ու ինտերակտիվ ֆորմատով պարզեցին իրենց հուզող հարցերը։

Դասընթացի ավարտին մասնակից երեխաները նվեր ստացան «Հանրագիտարան փողի մասին» գիրքը՝ իրենց ֆինանսական կրթությունը հետագայում նույնպես շարունակելու համար։

Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գերակա ուղղություն է՝ անկախ շահառուների տարիքից։ Վաղ տարիքում ֆինանսական գրագիտություն սովորած երեխաներն ավելի պաշտպանված են՝ պատրաստ հետագայում ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելուն։

 article slider 572
 article slider 571
 article slider 570
 article slider 569
 article slider 568
 article slider 567
 article slider 566
 article slider 565
 article slider 564
 article slider 563
 article slider 562
 article slider 561
 article slider 560
 article slider 559
 article slider 558
 article slider 557
1 / 16
թարմացված է՝ 03.06.2025 09:54
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ