• 21.11.2025
  • Նորություն
Օնբորդինգ ծրագրի 3-րդ սերունդը միացել է Բանկի թիմին

Բիբլոս Բանկ Արմենիայի Օնբորդինգ ծրագրի 3-րդսերունդն ավարտեց հատուկ Բանկի նոր աշխատակիցների համար նախատեսված ինտենսիվ դասընթացը։

Գերազանց սպասարկման 20 դեսպան արդեն սկսել է աշխատանքը Բանկում․ յուրաքանչյուրն իր դերում զինված է գործնական գիտելիքներով ու հմտություններով։

Այս սերունդն ուսումնական փուլն ավարտեց հիբրիդային մոդելով․ կենդանի շփում գումարած չափելի ու վերահսկելի թեստերի իրականացման նոր բանաձև, որը թույլ է տալիս ապահովել ինչպես խորքային գիտելիք, այնպես էլ արդյունավետ գնահատում։

Ավանդույթի համաձայն՝ սերտիֆիկատների հանձնման արարողության ժամանակ ծրագրի մասնակիցների հետ հանդիպեց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Օնբորդինգ ծրագրի ավարտից հետո թիմին միացող յուրաքանչյուր նոր աշխատակից հնարավորություն է ունենում անկաշկանդ մթնոլորտում Բանկի ղեկավարի հետ քննարկելու իրեն հուզող ցանկացած հարց:

«Թիմի յուրաքանչյուր նոր անդամ դառնում է Բանկի կարևոր մասնիկը։ Մեր նպատակը պարզ է՝ համոզվել, որ երիտասարդ մասնագետներից յուրաքանչյուրը ստանում է այն աջակցությունը, որն անհրաժեշտ է Բանկում իրական հաջողության հասնելու համար։ Օնբորդինգը մեզ համար ոչ միայն ուսումնական փուլ է, այլև մասնագիտական ճանապարհի առաջին կարևոր կամուրջը, որտեղ յուրաքանչյուր նոր աշխատակից ձեռք է բերում վստահություն ու աջակցություն»,- նշեց Բանկի ՄՌ կառավարման բաժնի ղեկավար Անի Կարապետյանն իր ողջույնի խոսքում։

Օնբորդինգ ծրագրին մասնակցելով՝ երիտասարդները ստանում են բանկային գործի, գերազանց հաճախորդների սպասարկման և Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից կիրառվող ամենաթարմ տեխնոլոգիական գործիքների մասին խոր գիտելիք: Ծրագրի նպատակն է նորարարական ու հետաքրքիր մոտեցումներով նոր աշխատակիցներին ներկայացնել Բանկը՝ բոլոր կողմերից։

Ծրագրի կենտրոնում շարունակում են մնալ Բանկի արժեքները՝ ուշադրություն հաճախորդի կարիքներին, ազնվություն, թիմային աշխատանք, առաջադիմություն և նորարարություն։

 article slider 608
 article slider 607
 article slider 606
 article slider 605
 article slider 604
 article slider 603
 article slider 602
1 / 7
թարմացված է՝ 25.11.2025 12:28
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ