Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս կցել այլ բանկերի քարտերը Byblos Mobile հավելվածին և Online Banking համակարգին:
Կցված քարտերից կարելի է կատարել փոխանցում Բիբլոս Բանկ Արմենիայի հաշիվներին և քարտերին՝ արագ ու հարմար գործարքներ կատարելու համար։
Քարտը կցելու համար ուղղակի անհրաժեշտ է.
- Մուտք գործել Byblos Mobile հավելվածի կամ Օնլայն բանկինգ համակարգի քարտերի էջը
- Սեղմել «Նոր քարտ» կոճակի վրա
- Ընտրել «Կցել այլ քարտ» հրահանգը
- Լրացնել քարտի տվյալներն ու սեղմել «Վճարել»
Քարտի կցումը հաստատվում է հեռախոսահամարին 3D Secure հավաստող կոդը ստանալուց և այն համակարգում լրացնելուց հետո:
Քարտը կցելու ընթացքում միանվագ գանձվում է 5 դրամ, որը քարտի կցման ավարտից հետո վերադարձվում է Հաճախորդի հաշվին։
Բանկը շարունակում է կատարելագործել իր թվային պրոդուկտների պորտֆելը: Մի շարք այլ հարմար լուծումներ կներկայացվեն շատ շուտով։
Byblos Mobile հավելվածը հասանելի է App Store-ում և Play Store-ում։
թարմացված է՝ 03.07.2024 17:56